AirAisa ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալկաթայի օդանավակայանում՝ կնոջ պատճառով, որը սպառնացել է պայթեցնել օդանավը, հաղորդել է Hindustan Times-ը:
Կալկաթա-Մումբայ չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքի մեկնարկից 40 րոպե անց երկտող է ստացել ուղևորուհիներից մեկից, որում հաղորդվում էր, որ կնոջ մարմնին պայթուցիկ սարքեր են ամրացված, որոնք նա կարող է ցանկացած պահի պայթեցնել:
Օդանավը շտապ վայրէջք է կատարել թռիչքի մեկնարկի օդանավակայանում: Պայթյունով սպառնացող կինը ձերբակալվել է: Նրա մարմնի վրա պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, հայտնել են ոստիկանությունից: