Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Վարչապետին փորձում են թյուրիմացության մեջ գցել՝ ներկայացնելով, թե մեր տնտեսության աքիլլեսյան գարշապարը ՀԴՄ-ներն են

«Տնտեսական բլոկի պատասխանատուները փորձում են կառավարության ղեկավարին թյուրիմացության մեջ գցել՝ Հայաստանում տնտեսության չզարգանալու որպես հիմնական պատճառ ներկայացնելով տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոններ չտրամադրելը։ Միանշանակ պնդում եմ՝ այդպես չէ, կան բազմաթիվ այլ խնդիրներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերի ժամանակ ՀԴՄ կտրոններ տրամադրել-չտրամադրելու վերաբերյալ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներին։

Այդպիսի մի ուշագրավ քննարկում էլ տեղի ունեցավ կառավարության հունվարի 9-ի նիստում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շարունակում է ահազանգեր ստանալ առ այն, որ բազմաթիվ տեղերում շարունակում են հսկիչ դրամարկղային կտրոններ չտալ գնորդներին։ Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շարունակել այս ուղղությամբ վարչարարական խիստ վերահսկողությունը, ինչպես նաև խնդրի լուծման այլ տարբերակներ գտնել՝ ներգրավելով նաև քաղաքացիներին։

«Մենք պարոն Անանյանի հետ մի գաղափար ենք քննարկել՝ ինչպես մենք հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ՃՈ-ն կարող է վարչական վարույթ սկսել, այնպես էլ ՀԴՄ-ների պարագայում ես ՊԵԿ նախագահին առաջարկել եմ, որ նույնկերպ հնարավոր լինի հսկիչ դրամարկղային կտրոն չթողարկելը քաղաքացիների կողմից արձանագրված փաստող տեսանյութի հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ։ Կարծում եմ, որ սա շատ ճիշտ ճանապարհ է»,- մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։

Մինչ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փորձում էին վարչապետին պարզաբանել նման որոշման իրավական հնարավոր հետևանքները, դրա իրագործման տեխնիկական բարդություններն ու ռիսկերը, քննարկմանը միջամտեց նաև էկոնոմիկային նախարար Տիգրան Խաչատրյանը՝ առաջարկելով, որպեսզի խանութներում սեփական վերահսկողության և անվտանգության նկատառումներով տեղադրված տեսախցիկները միացվեն ՊԵԿ հարկային համակարգին, որպեսզի այդպիսով իրենք կարողանան վերահսկել ՀԴՄ-ներ տրամադրելու գործընթացը տարբեր խանութներում։

«Ու եթե վաճառողը 20 անգամ հսկիչ դրամարկղային կտրոն չի տվել, ապա դա հիմք կտա 20 անգամ տուգանելու այդ տնտեսվարողին, և սա հիմնովին կլուծի այդ հարցը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Վերջինիս այդ առաջարկին չառարկեց Փաշինյանը՝ իր հերթին հավելելով, թե դա նույնպես հնարավոր տարբերակ ու քննարկման ենթակա գաղափար է։

Մեր զրուցակից Սամսոն Գրիգորյանը սա միանգամայն անընդունելի մոտեցում է համարում։

«Իհարկե, շատ վատ է, որ որոշ տնտեսվարողներ ՀԴՄ չեն տալիս, բայց երբ էկոնոմիկայի նախարարը սկսում է համոզել վարչապետին, թե մեր արդյունաբերությունն ու տնտեսությունը դրա պատճառով չեն զարգանում, ապա դա սարսափելի վատ է, դա ահավոր է, դա աննորմալ մեկնաբանություն է։ Նման անիմաստ առաջարկներով այդ նախարարը մեր երկրի ժամանակն է վատնում ու վարկաբեկում է ամբողջ կառավարությանը, նա պարզապես իրավունք չունի մնալ նախարարի պաշտոնում»,-ընդգծեց Գրիգորյանը։

Վերջինս նաև ՀԴՄ չտրամադրելու մի քանի հիմնական պատճառ մատնանշեց․

«Պատճառ առաջին՝ թաղերում և գյուղական համայնքներում ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառներից է նաև «նիսյա» առևտուրը, այսինքն՝ երբ տնտեսվարողը դեռ համոզված էլ չէ՝ եկամուտ կունենա, թե կորուստ՝ դժվար թե հարկ մուծելու անսպառ մղում ունենա։
Պատճառ երկրորդ՝ երբ խոշոր ներմուծողն իր ահռելի ու քաղաքը կլանած առևտրի ցանցերում իր իսկ ներկրած ապրանքն ավելի էժան է վաճառում, քան մեծածախով առաքում է մանր խանութներին, ապա տնտեսվարողը ստիպված 3-5% մարժա է դնում, ավելին՝ շատ դեպքերում նույնիսկ ինքնարժեքով է վաճառում, որ կարողանա գոնե հաճախորդ ներգրավել իր խանութ, որ գոնե մյուս ապրանքներից մի փոքր եկամուտ ստանա, իր ապրուստն ապահովի։
Պատճառ երրորդ՝ անխտիր բոլոր մատակարարներն ապրանքը 15%-ով ավելի էժան են մատակարարում խոշոր սուպերմարկետների ցանցերին, քան մյուսներին։ Ի դեպ, այստեղ ՏՄՊՊՀ նախագահն էլ անելիքներ ունի, վատ չէր լինի, եթե նա էլ այս ուղղությամբ սկսեր աշխատել։

Պատճառ չորրորդ՝ հարկային տեսուչները սխալ աշխատաոճ են որդեգրել, անընդհատ ստուգումներ են իրականացնում նույն խանութներում՝ կատարելով բազմաթիվ հսկիչ գնումներ, կորցնելով ժամանակային ամենաթանկ ռեսուրսը։ Ես, օրինակ, խանութներ գիտեմ, որ տարիներով ընդհանրապես չեն ստուգվել և ՀԴՄ էլ չեն տրամադրում, և կան խանութներ, որ չէի ասի, թե 100%-ով, բայց մոտ 80%-ով հաստատ տրամադրում են, բայց սրանք էլ մի այնպիսի էնտուզիազմով են ստուգվում և շփոթություն ստեղծելով տուգանվում, որ զարմանում ես։ Իսկ եթե ասեն, թե կոնկրետ ծրագիրն է որոշում՝ ով ստուգվի, ով՝ ոչ, ուրեմն ասեմ, որ լավը չի այդ ծրագիրը, թող փոխեն։
Պատճառ հինգերորդ՝ ներմուծողներն ու արտադրողները․ սրանց պարագայում շատ կարճ կասեմ՝ մի բոլ ապրանք է մատակարարվում առանց փաստաթուղթ կամ խեղված գներով։

Պատճառ վեցերորդ՝ ՀԴՄ չտալու պատճառներից է նաև ԱԱՀ շեմը հատելը․ այնպիսի մի բարդ, այլանդակ օրենքների շարան են հորինել, որ տնտեսվարողները միայն անունը լսելիս սարսափում են։ Թող դարձնեն մեկ պարզ հարկատեսակ, վերացնեն այս հիմար շեմերը, դրանք հատուկ ստեղծված են տնտեսությունը քայքայելու համար։

Այսքանից բացի, վստահաբար, այլ պատճառներ էլ կան, բայց ես այս մի քանիսը նշեցի, որ վարչապետի մոտ թյուր կարծիք չստեղծեն, թե ՀՀ տնտեսության աքիլլեսյան գարշապարը ՀԴՄ կտրոններն են»։

Այս համատեքստում Սամսոն Գրիգորյանը հավելեց նաև․

«Ես, քավ լիցի, չեմ ասում, որ ՀԴՄ-ները հանեք կամ դրանք չպիտի տրամադրվեն, հակառակը՝ դրանք անպայման պիտի տրամադրվեն, բայց դրա համար պետք է առաջնահերթ ստեղծել համապատասխան պայմաններ, իսկ իրականում պայմանները հեղափոխությունից հետո չեն փոխվել, խաղի կանոնները փոխվել են միայն ՓՄՁ-ների համար։ Իսկ որոշ պաշտոնյաներ ձևը գտել են՝ իրենց չաշխատելն ու ժամավաճառությունը արդարացնել ՓՄՁ-ին նեղելով»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր հերթին համոզմունք հայտնեց, որ միայն պատժիչ գործողություններով խնդիրը չի կարգավորվի։ Նրա կարծիքով՝ այս խնդիրն իրավմամբ հիմնովին լուծելու համար կառավարությունը կարող է գնալ ավելի արդյունավետ և իրագործելի ճանապարհով։

«Ի վերջո պետք է հասկանանք՝ մեր նպատակը բիզնեսը ճնշե՞լն է, անընդհատ տուգանե՞լը, թե՞ համապատասխան միջավայր ստեղծելը, որ մարդիկ կարողանան հանգիստ աշխատել։

Երբ որ կառավարությունը քաղաքացուն ուզում է դարձնել հարկային տեսուչ, ապա դա լավ պրակտիկա չէ։ Վարչապետն ասում է, թե պետական բյուջեն մեր բոլորիս սեփականությունն է, բյուջեն մեր ազգային փողն է, ուրեմն այդ դեպքում գուցե փորձեն քաղաքացիներին ասել՝ հարգելի քաղաքացինե՛ր, քանի որ մենք պայքարում ենք ստվերի դեմ, պայքարում ենք, որպեսզի ոչ մեկ պետբյուջեից չգողանա, ցանկանում ենք ձեզ էլ մասնակից դարձնել դրան․ ամեն ամսվա վերջում ձեր կուտակած բոլոր ՀԴՄ-ներից պայմանականորեն 1 % , 2 % , 3 % կամ ինչ-որ իքս գումար ձեզ ենք տալու, տեսնենք այդ ո՞ր մի քաղաքացին գնումներ կատարելիս ՀԴՄ չի ուզի։ Եթե քաղաքացին իմանա, որ ամսվա վերջում ինքը հավաքած կունենա ենթադրենք 100-300 հազար դրամի ՀԴՄ, որը ներկայացնելուց հետո իրեն կարող են դրա դիմաց, ասենք, 5-10 հազար դրամ գումար տալ, ապա, միանշանակ, բոլորն անխտիր հետևողականորեն կուզեն իրենց ՀԴՄ կտրոնը ու կկանգնեն-կսպասեն մինչև վաճառողը տպի ու տա՝ առավել ևս, եթե հաշվի առնենք նաև մեր քաղաքացիների սոցիալական վիճակը»,- եզրափակեց Պիպոյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում