Լուրեր
Օրենքի այդ փոփոխությունը խտրական է. ստեղծում ենք հարստացողների նոր դաս
  • 10:00
  • 2020-01-13
  • Դիտումներ՝ *

Հայաստանում 2019 թվականին մեկնարկած հարկային բարեփոխումները, որոնց արդյունքում եկամտային հարկը համահարթեցվեց, ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարից։ Եկամտային հարկի հետ կապված փոփոխություններին զուգահեռ փոխվում է նաև սոցվճարի չափը։

Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը պատասխանեց․ «Ես բոլորովին չեմ կիսում լավատեսական այն կարծիքները, որ եկամտային հարկի համահարթեցման տարբերակով հարկային փոփոխությունները կհանգեցնեն ստվերից թաքնված աշխատատեղերի դուրս գալուն և աշխատավարձերի բարձրացնելուն։ Մասնագիտական բազմաթիվ կազմակերպություններ ժամանակին անգամ հայտարարություն տարածեցին և խնդրեցին, որպեսզի օրենքում այդ փոփոխությունը չկիրառվի, որովհետև դա, ըստ էության, որևէ կոնկրետ ազդեցություն չի տա։

Ի դեպ, օրենքի այդ փոփոխությունը խտրական է և հավասարության սկզբունքն է խախտում։ Այսինքն՝ սահմանադրական երկու նորմ է խախտում՝ 29-րդ հոդվածով խտրականություն է դնում՝ ըստ գույքի չափի, և անհավասար է դարձնում օրենքի առջև բոլոր աշխատողներին։ Սահմանադրության 60-րդ հոդվածում գրված է, որ բոլորը պետք է հավասար իրենց պարտավորությունները կատարեն պետության հանդեպ»։

Բայց Էստոնիայի դեպքում այն բավական լավ էֆեկտ ունեցավ․ «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը Մովսես Արիստակեսյանն ասաց․ «Բայց այն անմիջապես հակասում է օրենքը մշակողների մյուս քաղաքական հայտարարությանը՝ «հարստացեք և հարստացրեք»։ Այսինքն՝ տրամաբանական կապի մեջ պետք է լինեն բոլոր գործողությունները։ Մենք այս քայլով Հայաստանում ստեղծում ենք հարստացող նոր դաս, և այն բացարձակապես միջին դասի հետ կապ չունի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *