Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Նոր Հայաստանի հին ավանդույթները

Վլադիմիր Կարապետյանն այլևս վարչապետի մամուլի խոսնակը չէ․ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու՝ Փաշինյանի որոշումը թվագրված է նոր տարվա առաջին աշխատանքային օրվա ամսաթվով։ Կարապետյանը պաշտոնից հեռացավ միանգամայն պոզիտիվ տրամադրությամբ։«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետի նախկին խոսնակը։

Կարապետյանը գրառումը եզրափակել է շնորհակալությամբ։ Հեռացման պատճառների մասին՝ ոչ մի խոսք։ Կառավարությունից ևս առատախոս չէին՝ ո՞ւմ նախաձեռնությամբ էր պաշտոնանկությունը՝ վարչապետի՞, արդյո՞ք դժգոհություններ ուներ, թե՞ ինքը Կարապետյանն է որոշել հեռանալ։

Ավելորդ խորհրադապահության նման մթնոլորտը միանգամից զանազան վարկածների պատճառ դարձավ՝ այս հրաժարականը կամ պաշտոնանկությունը դարձնելով անցնող շաբաթվա թերևս թիվ մեկ քաղաքական իրադարձությունը։ Յուրաքանչյուրը երևակայեց կադրային այս լուծման իր տարբերակը՝ իրական ու անիրական սցենարներով։

Հետո կառավարությունը զարմանում է, երբ նախկին համակարգի ներկայացուցիչները, քարոզչամեքենան յուրաքանչյուր փաստ օգտագործում են իշխանության դեմ։ Պատճառը՝ տեղեկատվական վակուումն է։ Երբ հասարակության առջև հաշվետվողականության, հրապարակային ու թափանցիկ կառավարման սկզբունքները ոտնահարվում են ու ժողովուրդն այդպես էլ պաշտոնական վարկած չի լսում որևէ պաշտոնանկության մասին, ապա միանգամայն անտեղի է մեղադրել «դավադիրներին»՝ սուտ ինֆորմացիա տարածելու մեջ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ մարդկանց պաշտոնից ազատում էին առանց հրապարակային բացատրությունների ու հասարակության շրջանում և ԶԼՄ-ներում վարկածների պակաս չէր լինում։

Նոր Հյաստանի հին ավանդույթները, կամ՝ հետհեղափոխական Հայաստանում, գոնե կադրային քաղաքականության հարցերում, պահպանվում է անցյալից ժառանգություն մնացած մշակույթը, ինչը, բնականաբար, չի կարող նպաստել իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Կոնկրետ Վլադիմիր Կարապետյանի պարագայում գործ ունենք մեկ այլ փաստի հետ նույնպես։ Չգիտեմ՝ որն է Վլադիմիր Կարապետայանի աշխատանքից ազատման իրական պատճառը, սակայն ի սկզբանե անբնական եմ համարել, որ այլ կուսակցության ղեկավար մարմնի անդամ կարող է լինել մեկ այլ քաղաքական ուժի լիդեր վարչապետի խոսնակը։

Սա ամենևին չի նշանակում, թե կասկածի տակ եմ դնում Կարապետյանի պրոֆեսիոնալիզմը։ Բնավ, սակայն քաղաքական գործընթացի բանականոնության տեսանկյունից նորմալ չի համարվում ՔՊ առաջնորդ վարչապետ Փաշինյանի խոսնակի պաշտոնում ՀԱԿ վարչության անդամի նշանակումը, եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն ամենայն աջակցություն է ցուցաբերել հեղափոխությանը։

Վլադիմիր Կարապետյանը պրոֆեսիոնալ է և, անշուշտ, իր տեղը հանրային-քաղաքական կյանքում կգտնի, սակայն նրա հեռացումը վարչապետի խոսնակի պաշտոնից՝ քաղաքական առումով, նույնիսկ օրինաչափ է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում