ԱՄՆ Պետդեպարտամենտը Իրանի իշխանություններից ներողություն է պահանջել Թեհրանում բողոքի ցույցերի ժամանակ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերին կալանավորելու համար: Այս մասին Twitter-ում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:
«Մենք ռեժիմին հորդորում ենք պաշտոնապես ներողություն խնդրել Բրիտանիայից` իր իրավունքների խախտման համար և հարգել բոլոր դիվանագետների իրավունքները »,- գրել է Օրտագուսը:
Մակերին ձերբակալել են իրավապահ մարմինները՝ Ամիր Քաբիրի անվան Թեհրանի տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ անցկացվող հակակառավարական ցույցին մասնակցելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, նա ղեկավարել է բողոքող ամբոխի գործողությունները: