Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանի արժանապատիվ պատասխանը Մոսկվային․ ռուսները պետք է սովորեն հարգել մեր հերոսներին

Ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում գտնվող արձանի՝ Շահեն Հարությունյանի կողմից ներկվելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ «Նշանակվել էր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»,- տեղեկացրել են ոստիկանությունից, հավելելով, որ արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով:

Անշուշտ, կայացվել է քաղաքական որոշում, որն այս պարագայում բխում է համարժեքության սկզբունքից։

Ամենևին էլ այնպես չէ, որ Շահենի քայլը դրվատանքի արժանի է՝ թեև նրա անկեղծ մղումներին։ Առհասարակ՝ պատմության դեմ պայքարը, հուշարձանների դեմ ոտնձգությունները քաղաքական պայքարի ամենաարդյունավետ գործիքները չեն ու ամենևին էլ չեն նպաստում անցյալի շուրջ ռացիոնալ դիսկուրսին կամ պատմության վերաիմաստավորմանը։ Սա անհերքելի աքսիոմ է։

Մյուս կողմից՝ անբնական կլիներ, եթե Շահեն Հարությունյանը ենթարկվեր քրեական հետապանդման՝ այն պարագայում, երբ Ռուսաստանում գրեթե հերոսացվում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը, որը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Շահենը հենց նրան էր պատասխանել՝ Գրիբոյեդովի արձանը ներկելով։

Խնդիրն այստեղ քաղաքական հարթության վրա է։

Եթե Մոսկվան չի սաստում պետական պաշտոն զբաղեցնող իր քաղաքացու վանդալիզմը, ապա Երևանում չէր կարող նույն հիմքով հետապնդվել քաղաքացիական ակտիվիստ, որն ընդամենը պատասխանել էր ռուսաստանցի պատգամավորի քայլին։ Նախ՝ դա հակասության մեջ կմտներ համարժեքության սկզբունքի հետ՝ առնվազն վկայելով այն մասին, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ամենևին էլ իրավահավասար չեն ու զարգանում են այլ տրամաբանության մեջ։

Մյուս կոմից՝ Ռուսաստանում աստիճանաբար պետք է ձերբազատվեն այն վտանգավոր մտայնությունից, որ իրենք կայսրություն են, իսկ հետխորհրդային անկախ պետությունները՝ ծայրագավառ։ Ակնհայտրեն Նժդեհը թիրախավորվել է հենց այն պատճառով, որ հայկական ռազմա-քաղաքական գործիչների մեջ ամենաշատն է նույնանում Հայաստանի ինքնիշխանության, սեփական օրակարգի, այլ խոսքով՝ հակակայսերականության հետ։ Նման իրավիճակում, երբ Մոսկվան չի պատժում իր երկրամասերից մեկի պատգամավորին՝ ակամյից խրախուսում է կայսերական օրակարգը, ինչը պետք է կամ «մարսվի» Երևանի կողմից, կամ էլ՝ արժանանա համարժեք պատասխանի։

Երեկ լոկալ մի դրվագով Հայաստանի իշխանությունները համարժեք պատասխան տվեցին Մոսկվային։ Ի վերջո, ռուսները պետք է սովորեն հարգել մեր ինքնիշխանությունը, պատմությունը, հերոսներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում