Վաշինգտոնը սպառնացել է Իրաքին նրան զրկել կառավարության բանկային հաշվին մուտքից, որում պահվում է նավթի վաճառքից ստացված հասույթը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին Բաղդադում:
Հրապարակման համաձայն, ԱՄՆ-ը զգուշացրել է իրաքյան իշխանություններին, որ նրանք կարող են կորցնել Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում հաշվի մուտքը, եթե ԱՄՆ զորքերը դուրս գան երկրից: Այս նախազգուշացումը ստացավ Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդին:
Հրապարակումը նշում է, որ այս սպառնալիքի իրականացման դեպքում իրաքյան տնտեսությունը լուրջ վնաս կկրի: Թե որքան գումար է պահվում բանկային հաշվում, նշված չէ:
2015-ին ԱՄՆ-ն արդեն արգելափակեց Իրաքի մուտքը նավթային հաշիվ՝ ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորման կասկածների պատճառով: