Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Աշնանացան բերքի լուրջ կորուստ կարող ենք ունենալ. ինչպես կանդրադառնա տաք եղանակը գյուղատնտեսական տարվա վրա

«Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ աշնանացան բերքի լուրջ կորուստ կարող ենք ունենալ։ Դաշտերը ձյան շերտով ծածկված չեն, իսկ դա կբերի բերքի կորստի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Ինչ վերաբերում է առհասարակ ձմռան այս տաք եղանակին և դրա ազդեցությանը գյուղատնտեսության վրա, Բերբերյանը դեռ վաղ է համարում ընդհանուր կանխատեսումներ անելու համար։ «Դեռ պետք է մի 10-15 օր սպասենք, նոր կարելի է ասել, թե ինչ կլինի։ Այս պահին միանշանակ է միայն աշնանացանի կորստի փաստը։ Տեղեր կլինեն՝ ընդհանրապես բերք չի լինի, տեղեր կլինեն՝ թերի բերք կլինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի դրանից, Բերբերյանի խոսքերով՝ խնդիր է նաև սարերում ձնագոյացումը, որը կբերի նրան, որ ջրամբարները ջրով չեն լցվի, և ամռան ամիսներին, ոռոգման սեզոնին կարող ենք փաստի առաջ կանգնել։

Նշենք, որ ըստ կանխատեսումների՝ հունվար ամիսը ևս տաք է լինելու։ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նախօրեին գրել էր, որ հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Ըստ Բերբերյանի, սակայն, այդ կանխատեսումները հաճախ իրականություն չեն դառնում և, ըստ իրենց դիտարկումների, սովորաբար հունվարի 10-15-ից հետո տեղումներ են լինում, և խնդիրներ չեն առաջանում։ «Ցավոք, կանխատեսումները շատ ժամանակ սխալ են լինում։ Կլիմա է, փոխվեց-փոխվեց։ Մի քանի տարի առաջ կանխատեսվել էր ցրտահարություն, մարդիկ էլ ջերմոցները փորձեցին ջեռուցել, ու Մասիսում մի տղամարդ իր կնոջը հոսանքով սպանեց, բայց ցրտահարում այդպես էլ չեղավ։ Այնպես որ, ամեն ինչ միանշանակ չէ։ Համենայնդեպս, դեռ խնդիր չունենք ծառերի բողբոջման հետ, նման դեպքեր չեն արձանագրվել, երեկոները բավական ցածր է լինում ջերմաստիճանը և Արարատյան հարթավայրում։ Եկեք չշտապենք ու մի երկու շաբաթ էլ սպասենք»,-ասաց Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում