Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել պատժել Ռուսաստանին՝ Թեհրանում Իրանի կողմից խոցված Boeing-ի համար: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Սա երկրորդ ուղևորատար Boeing-ն է, որը վերջին ժամանակներում ոչնչացվել է ռուսական հրթիռով»,- գրել է Տուրչինովը:
Նա համարում է, որ Ուկրաինան պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրի և Ռուսաստանին, ինչպես և Իրանին պատասխանատվության ենթարկի վթարի համար: