Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար պատկերված է ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի ուղղությամբ իրանական հրթիռը արձակելու պահը։ Տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է The New York Times-ի լրագրող Քրիստիան Թրիբերտը:
Կադրերում տեսանելի է բռնկում, որը հրթիռի արձակում է հիշեցնում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը բռնկվել և վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից հունվարի 8-ի վաղ առավոտյան դուրս գալուց մի քանի րոպե անց: Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 176 ուղևորները և անձնակազմի անդամները։