Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես հրաժարվել կենսաթոշակային բարեփոխումների նախագծի առավել քննադատված դրույթից՝ 64 տարեկան դառնալու դեպքում լիարժեք կենսաթոշակ ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է France Info կայքը՝ վկայակոչելով երկրի վարչապետի դիմումը արհմիություններին:
Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել հերթական լայնածավալ ցույցը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Բողոքի ցույցը ուղեկցվել է անկարգություններով: