Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Թեհրանի սենսացիոն խոստովանությունը․ ուկրաինական Boeing-ը խոցվել է իրանական հրթիռից

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ-ից հարվածների ակնկալիքով երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»,- նշվում է Ռոհանիի հայտարարության մեջ:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել է նա:

Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: Տեղին է նշել, որ մինչև երեկ երեկոյան պաշտոնական Թեհրանը համառորեն հերքում էր արևմտյան վարկածը՝ պնդելով ինքնաթիռի կործանման տեխնիկական պատճառը։

Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ Իրանի իշխանությունը տեղի տվեց միջազգային հանրության համոզիչ փաստարկներին։ Ի վերջո, նույնիսկ փակ ռեժիմի պայմաններոմ տևական շրջան անհնար էր կոծկել ճշմարտությունը․ այս դեպքում տուժել էին ոչ միայն Իրանի, այլ նաև՝ այլ երկրի քաղաքացիներ ու ճշմարտության բացահայտման շահառուները չափազանց շատ էին՝ ավտորիտար կառավարման մշակույթի կանոններով ավիավթարի իրական հանգամանքները կոծկելու համար։

Իհարկե, Իրանի նախագահը հիմնական պատասխանատու է համարում «ամերիկյան ագրեսոր ռեժիմի» գործողությունները, սակայն ինքնին հասկանալի է, որ այդ հանագամանքը պաշտոնական Թեհրանին չի ազատում տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Իհարկե, էսկալացիայի բարձր մակարդակը չի կարող անտեսվել ու թերևս տեղի չէր ունենա այս ողբերգությունը, եթե ԱՄՆ-Իրան հակադրությունը հասած չլիներ լարվածության պիկին։ Մյուս կողմից՝ Թեհրանում անուղղակիորեն խոստովանում են, որ երկրում առկա է օպերատիվ կառավարման որակի խնդիր, հակառակ պարագայում՝ անկարելի է պատկերացնել, որ Թեհրանի օդանավակայնից թռիչք իրականացրած քաղաքացիական ինքանթիռը սխլմամբ կարող է թիրախավորվել՝ որպես թշնամական օբյեկտ։

Սրանով հանդերձ՝ Իրանի իշխանության այսօրվա հայտարարությունը ողջունելի է ու հաստատում է այն վարկածը, որ Թեհրանը միջազգային հանրության հետ հակադրությունը խորացնելու մտադրություններ չունի ու շատ դեպքերում փորձում է հաշվի նստել վերջինիս կարծիքի, անհերքելի փաստերի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում