Ալթայի երկրամասում տղան վճարել է երեխայի հետ ավտոբուսում գտնվող կնոջ ուղեվարձը և միլիոնատեր է դարձել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Նշվում է, որ դպրոցականը վճարել է բլոգեր Նատալյա Միշինայի ուղեվարձը, որը չի կարողացել դա անի երեխայի ուժեղ լացի պատճառով։
Բլոգեր Միշինան նաև պարզել է, որ երեխան առանց հոր է մեծանում։ Նրան զարմացրել է տղայի վարքը, որն իրականում կարիքավոր ընտանիքից է եղել։
Երիտասարդ մայրը սոցցանցերում դրամահավաք է սկսել։ Մեկ օրվա ընթացքում 1,5 միլիոն ռուբլի է հավաքվել, որոնք կինը փոխանցել է տղայի ընտանիքին։ Դպրոցականի մոր խոսքերով՝ այդ գումարով նրանք պատրաստվում են բնակարան գնել Բառնաուլում կամ Նովոսիբիրսկում։