Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Պուտինն ու Էրդողանը գործարկեցին «Թուրքական հոսքը». Թուրքիան դառնում է կարևոր էներգետիկ հանգույց ՌԴ-ի և ԵՄ-ի միջև

Թուրքիան և Ռուսաստանը պաշտոնապես գործարկել են «Թուրքական հոսք» գազային ծրագիրը։ Գործարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Ստամբուլում, Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի մասնակցությամբ:

«Թուրքական հոսքը» բնական գազի տարանցման նախագիծ է, որի շրջանակներում ռուսական կապույտ վառելիքը Սև ծովի հատակով անցկացված խողովակաշարերի միջոցով պիտի արտահանվի դեպի Թուրքիա, այնտեղից էլ արևելյան, հարավային և հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ։ Նախագիծը քննարկվում է 2014 թվականից, երբ պարզ դարձավ, որ «Հարավային հոսք» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել։ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ․ դեկտեմբերի 1-ին Անկարայում հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսքից»՝ Եվրամիության «ոչ-կառուցողական» դիրքորոշման պատճառով։ Մեկ տարի անց, սակայն, գազային նոր նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքները դադարեցվում են 2015 թ․ նոյեմբերի հայտնի միջադեպի՝ Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման և ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով։ Հետագայում, երբ երկու երկրների տարաձայնությունները սիրիական հակամարտության կարգավորման շուրջ հարթվեցին, և երկկողմ հարաբերությունները վերականգնվեցին, աշխատանքները վերսկսվեցին, և հաջողվեց մի քանի տարվա ընթացքում ավարտին հասցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարերի շինարարությունը։

«Թուրքական հոսքը» երկու խողովակաշար կամ այլ խոսքերով՝ երկու գիծ ունի։ Երկրորդ գծի շինարարությունն, ի դեպ, Թուրքիան «Գազպրոմին» թույլատրել է 2018 թ. հունվարին՝ Սիրիայում թուրքական երկրորդ խոշոր ռազմական գործողության՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մեկնարկից մեկ օր առաջ։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը գրում է, որ մոտ 930 կմ երկարություն ունեցող խողովակաշարերով կարելի է տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր (մ³) գազ արտահանել։ Մատակարարումն իրականացվելու է ռուսաստանյան Կրասնոդար երկրամասից։ Առաջին գիծը նախատեսված Թուրքիայի սպառողների, երկրորդ գիծը՝ հարավային և հարավ-արևելյան Եվրոպայի երկրների համար է։

Արևմտյան փորձագետներից շատերը թերահավատորեն են մոտենում նշված ծրագրին, բայց ամեն դեպքում «Թուրքական հոսքի» գործարկումը նշանավոր իրադարձություն է Հայաստանի անվտանգության և հայկական շահերի տեսանկյունից թեկուզև տարբեր նշանակություն ունեցող, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր այս երկու երկրների հարաբերություններում՝ առավել ևս վերջին շրջանի բուռն իրադարձությունների խորապատկերին, երբ թուրք-ամերիկյան հարաբերությունները գնալով վատանում են, իսկ թուրք-ռուսական հարաբերությունները՝ գնալով խորանում։ Սրա լավագույն ցուցիչը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առքուվաճառքի մասին ռուս-թուրքական գործարքն էր, որը շատ լուրջ փորձաքար դարձավ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։

Ինչպես ռազմական, այնպես էլ էներգետիկ համագործակցության խորացումը, ինչպես հայտնի է, ռազմավարական հարաբերությունների ձևավորման կարևոր բաղադրիչներից են։ Եվ այս իմաստով «Թուրքական հոսքը» և ռուս-թուրքական այլ խոշոր նախագծերը կրկնակի հետաքրքիր են դառնում մեզ համար:

https://www.1in.am/assets/uploads/2017/06/rar.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գերմանացի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Ռահրը։

– Պարոն Ռահր, ընդհանուր ի՞նչ նշանակություն ունի «Թուրքական հոսքը» ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանի համար:

– Այն առաջին հերթին Եվրոպայի համար է կարևոր: Եվրոպայում կան երկրներ, որոնք ուզում են ռուսական գազի հավելյալ հոսքեր ստանալ, քանի որ Եվրոպան հրաժարվում է էկոլոգիապես ոչ մաքուր ածխից, նավթից, ատոմային արդյունաբերությունն է փակվում: Գազ է պետք: Ուկրաինայի տարածքով գազ տարանցելու թույլտվություն կա, բայց ինչպես գիտեք՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շատ լուրջ խնդիրներ կան, և այս տարածքով տարանցելն այնքան էլ անվտանգ չէ: Ուստի բոլորն էլ կողմ էին արտահայտվում գազի հոսքերի դիվերսիֆիկացմանը, այլընտրանքային ճանապարհներ ստեղծելուն: Կան ռուսական գազի արտահանման նաև այլ նախագծեր՝ «Հյուսիսային հոսք-1», «Հյուսիսային հոսք-2»: Բայց Թուրքիան, ի տարբերություն Լեհաստանի կամ մերձբալթյան երկրների, մեծ հաճույքով կուզենար դառնալ ռուսական գազի տարանցիկ միջանցք, կարևոր հանգույց՝ դեպի հարավային Եվրոպայի երկրներ և ընդունել է այդ դերը: Այս իմաստով, այո՛, կարելի է խոսել Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական դաշինքի մասին: Բայց պետք է այս ամենը դիտարկել շատ ավելի մեծ մասշտաբներով: Թուրքիան գնալով ավելի կարևոր դեր է սկսում խաղալ էներգետիկայի դաշտում և այս իմաստով կարող է ինքը ազդել Եվրամիության վրա այս առումով: Շատ բան փոխվում է: Բայց ես ոչ մի անբնական բան չեմ տեսնում այն բանում, որ եվրոպական երկրներն ուզում են շարունակել ռուսական գազ ստանալ: Լեհերը հիմա քանդում են իրենց գազախողովակները, «Հյուսիսային հոսք-2»-ը արգելակվում է, և որոշ երկրներ ուզում են հեղուկացված գազ գնել Ամերիկայից, բայց այն դեռ դժվարությամբ է գալիս, բացի այդ՝ թանկ է: Եվ այս իրավիճակում շատ երկրներ օգտագործում են սևծովյան խողովակաշարերով գազ ստանալու այս հնարավորությունը: Եվ պետք է նշել, որ «Թուրքական հոսքն» այնքան արագ է կառուցվել, որ առաջ անցնեն մյուս ծրագրերից:

– Իմիջիայլոց, որքան հիշում եմ՝ Գերմանիան, եվրոպական այլ երկրներ ժամանակին խոսում էին ռուսական գազին այլընտրանք գտնելու մասին և այդ իմաստով շատ էին կարևորում Ադրբեջանի հետ իրականացվող «Հարավային գազային միջանցք» ծրագիրը:

– Այո, ադրբեջանական գազը ևս գալիս է, խողովակներ կան: Այն նույնպես Թուրքիայի տարածքով տարանցվում է դեպի Եվրոպա: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Թուրքիան շատ լուրջ հանգույց է դառնում էներգետիկ ծրագրերում: Եվ ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է ոչ միայն ռուսական գազ ստանալ, այլև ադրբեջանական: Նա ուզում է տարանցիկ երկիր դառնալ Եվրոպայի համար և մեծ փողեր աշխատել դրա վրա: Նա շատ լավ է հասկանում իր ռազմավարական դերը՝ որպես կարևոր տարանցիկ երկիր: Ուկրաինան միգուցե կամավոր հրաժարվում է գլխավոր տարանցողի դերից, և այդ բացը Թուրքիան է ուզում լրացնել: Բայց ադրբեջանական գազն այսօր չի դիտվում իբրև այլընտրանք: Այլընտրանքը «Նաբուկկոն» էր, որը պիտի լիներ ո՛չ ռուսական, ո՛չ էլ նույնիսկ թուրքական, այլ եվրոպական ծրագիր: Եվրոպացիներն իրենք էին ուզում արդյունահանել գազը Ադրբեջանից անգլիական, ֆրանսիական ընկերությունների միջոցով: Բայց այս ծրագիրը հաջողությամբ չպսակվեց: Նախ, պարզվեց, որ Ադրբեջանի գազի պաշարներն այնքան շատ չեն, որքան ենթադրվում էր: Հիմա Ադրբեջանից գազ ստանալը ձեռնտու է, եթե Ադրբեջանն էլ իր հերթին գազ ստանա Թուրքմենստանից: Իսկ դրա համար պետք է խողովակաշար կառուցել Իրանի տարածքով, որը դեմ է դրան: Այնպես որ՝ Ադրբեջանի հետ կապված շատ պատկերացումներ, որ կային 20 տարի առաջ, ի չիք դարձան: Իսկ փոքր հոսքերն ամեն դեպքում կտարանցվեն դեպի Եվրոպա սևծովյան գազամուղներով:

Այսօր Եվրամիության հիմնական խնդիրն է այնպես անել, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակն այլևս չկրկնվի, որովհետև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դեպքում գազն անհետանում էր, և Բուլղարիան, Խորվաթիան, հարավային Եվրոպայի երկրները զրկվում էին գազից, մարդիկ պարզապես սառչում էին: Եվրամիությունը երդվել է, որ նման իրավիճակ այլևս չպետք է լինի: Այդ պատճառով էլ ամեն ինչ արվում է, որ հարավային Եվրոպան ևս միացվի գազային հոսքերին: Եվ կարծում եմ, որ հենց այս պատճառով է Բրյուսելն այսօր դրական նայում «Գազպրոմի» կառուցած հարավային միջանցքին:

– Էներգետիկ ոլորտի բոլոր այս խոշոր ծրագրերը, որոնց մասին խոսեցինք, ինչ-որ կերպ ազդո՞ւմ են Հայաստանի վրա: Ինչպե՞ս կնայեիք այս ամենին Հայաստանի շահերի տեսանկյունից:

– Բավական բարդ հարց է: Կարծում եմ՝ Հայաստանն ինքն է հետաքրքրված գազ ստանալու Ռուսաստանից: Վրաստանն ինչ-որ առումով խոչընդոտ էր դարձել տարանցման համար, բայց ինձ թվում է՝ այդ խնդիրը հաջողվել է ինչ-որ կերպ լուծել: Տեսականորեն Հայաստանը կարող է գազ գնել նաև Իրանից, բայց Իրանն այսօր պատժամիջոցների տակ է: Իսկ դա խանգարում է նման համագործակցության ձևավորմանը: Հետևաբար Հայաստանը շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանի մատակարարումներից և առաջին հերթին պիտի պայմանավորվի Ռուսաստանի հետ: Բայց քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ խնդիրներ պիտի որ չլինեն:

– Հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները, ռուս-թուրքական հարաբերությունների շարունակական խորացումը՝ կարո՞ղ ենք ասել, որ հատկապես ռազմական համագործակցության խորացումից, «Թուրքական հոսքի» գործարկումից հետո այս երկու երկրների հարաբերությունները գնալով ռազմավարական բնույթ են ստանում:

– Այո, կարող ենք այդպես ասել: Բայց դա չի վերաբերում հետխորհրդային տարածքին: Թուրքիան նույն կերպ աշխատում է նաև Ուկրաինայի, Ադրբեջանի հետ: Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Թուրքիան և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են: Այնտեղ նրանց շահերը համընկնում են այն իմաստով, որ նրանք ուզում են գործել, ուզում են իրենց ձևով կայունացնել շատ բարդ տարածաշրջանը: Իսկ Եվրամիությունը միայն խոսում է, դատարկաբանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, որոնք ուղղակի շատ խորթ են այդ տարածաշրջանի երկրներին: Ժողովրդավարության փոխարեն, որոնք եվրոպացիներն ուզում էին բերել արաբական երկրներ 10 տարի առաջ, եկավ իսլամական ծայրահեղականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում