Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Կրեմլում շատ լավ են հասկանում, որ նոր իշխանություններն աննախադեպ լեգիտիմություն ունեն և այլևս բացահայտ ճնշումներ չեն գործում Երևանի վրա  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը։

 Արտաքին քաղաքականության ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ գրանցեցին Հայաստանի նոր իշխանությունները 2019 թվականին։ Արդյոք կարծում եք արվել է հնարավոր ամեն ինչ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու համար, օբյեկտիվ պատճառներից ելնելո՞վ է, որ այս տարի ևս ՀայաստանԵՄ Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամբողջությամբ չվավերացվեց։

-Կարծում եմ անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ խոշոր ձեռքբերումներ չեն եղել, որոնք կարող են շրջադարձային լինել մեր երկրի համար: Բարեբախտաբար, նաև ձախողումներ չենք ունեցել: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ապա կարծում եմ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը նորմալ աշխատանք է կատարել և ընդամենը մի քանի երկիր է մնացել, որ ստորագրեն այդ համաձայնագիրը: Բայց շատ կարևոր է, որ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները գոհունակություն են հայտնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մակարդակից և ընդգծում, որ Երևանը այդ հարաբերությունների խորացման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում:

-Ձեր դիտարկմամբ՝ Փաշինյանը կարողացե՞լ է հայ-ռուսական հարաբերություններն իսկապես ռազմավարական դաշնակցային բնույթի հասցնել, թե՞շարունակվում է նախկինների վարած քաղաքականությունը։ Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Մոսկվայում հարմարվեցին Հայաստանի ներքին փոփոխություններին։

 -Կարծում եմ որոշ չափով փոխվել է հայ-ռուսական հարաբերությունների բնույթը: Եթե նախկինում այդ հարաբերություններն ընդգծված ուղղահայաց բնույթ էին կրում, ապա այժմ դրանց էությունը փոքր-ինչ փոխվել է՝ այլևս Ռուսաստանը շատ հարցերում հաշվի է նստում Հայաստանի շահերի հետ: Կրեմլում նաև շատ լավ են հասկանում, որ Հայաստանի նոր իշխանություններն աննախադեպ լեգիտիմություն ունեն և այլևս բացահայտ ճնշումներ չեն գործում պաշտոնական Երևանի վրա: Նաև նկատելի է, որ Ռուսաստանն արդեն համակերպվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ և նախկինում ընդգծված բացասական վերաբերմունքը այլևս չի նկատվում: Սակայն, դրա հետ միասին դեռևս մտահոգիչ է միջազգային ատյաններում պաշտոնական Երևանի կողմից Ռուսաստանի շահերը սպասարկող և Հայաստանի շահերից չբխող քվեարկությունները:

Ի՞նչ ձեռքբերումներ կան Հայաստանի ներքին կյանքում։ Նախկինների, կոռուպցիայի դեմ պայքարն արդյոք ամբողջությամբ արդյունավետ կարող ենք համարել։ Շատերը դժգոհում են հեղափոխականների դանդաղկոտությունից, թավշյա մեթոդներով գործելուց։ Մեծ հաշվով իշխանություններն արե՞լ են բավարար ամեն ինչ։

 -Իհարկե, այս մեկ ու կես տարվա ընթացքում իշխանությունները կոռուպցիայի նվազեցման համար մի շարք լուրջ քայլեր են ձեռնարկել, ձերբակալվել և քրեական գործեր են հարուցվել բազմաթիվ անձանց նկատմամբ, պետբյուջե մեծ գումարներ են հետ վերադարձվել, սակայն դեռևս ազատության մեջ են գտնվում նախկին ռեժիմի հետ կապված շատ կոռումպացված անձինք: Այդ կոռումպացված համակարգի ներկայացուցիչներից դեռևս շատերի նկատմամբ նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվել և հասարակությունն այս առումով լուրջ սպասելիքներ ունի Հայաստանի իշխանություններից: ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգվածը շատ լուրջ դժգոհություններ ունի նաև բարեփոխումների հետ կապված: Որոշ ոլորտներում իշխանությունը կամ բարեփոխումներ չի իրականացրել կամ էլ դրանք հասարակության համար տեսանելի չեն:

 – Ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում 2020 թվակաների համար՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքում։

 -Կարծում եմ իշխանությունը պետք է ավելի մեծ արդյունքներ ցույց տա կոռուպցիայի դեմ պայքարում և ավելացնի տնտեսական աճի տեմպերը: Շատ կարևոր է, որ քաղաքացին իր մաշկի վրա զգա տնտեսական աճի տեմպերը: Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն նաև, որ ավելանա օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները: Արտաքին քաղաքականության մեջ կարևոր են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքների ավելացումը, որպեսզի շփման գծում էսկալացիան չմեծանա, ինչպես նաև պետք է ավելի գործուն քայլեր կատարել ԵՄ և արևմտյան կառույցների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

 

Մարիամ Գրիգորյան

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում