Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնել է Օմանի պետական հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդը, ով երկիրը ղեկավարել է 1970 թվականից, երկարատև հիվանդությունից հետո մահացել է 80 տարեկանում: Նա ժառանգներ չուներ:
Նոր սուլթանը Օմանի իշխող ընտանիքից է: