ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի նստավայրի մոտ ձերբալավել է Իրանի քաղաքացի, որը զինված է եղել երկու դանակով, մաչետեով և բրիչով: Այս մասին հայտնում է Washington Examiner-ը՝ վկայակոչելով Փալմ Բիչի ոստիկանության սպա Մայքլ Օգրոդնիկին:
Ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ինքը Իրանի քաղաքացի է և ԱՄՆ-ում գտնվում է օինական հիմունքներով:
Ոստիկաններն այժմ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու ձերբակալվածի մտադրությունները:
Միջադեպի ժամանակ ԱՄՆ նախագահը եղել է Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը: