Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու հեռացավ Մարկոս Պիզելին․ Իրականությունն իմանալու ժամանակը․․․

2019 թվականի վերջին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելիին ձեռք բերելու մասին։ Կողմերի միջև կնքված պայմանագրից մանրամասներ հայտնի չեն։ Հիշեցնենք, որ Պիզելին կարիերան սկսել է Երևանի «Արարատում», հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում», «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի «Ալ Ռեադում», «Ալ Ֆուջարայում», «Քսանթիում», այնուհետև վերադարձել է «Ակտոբե»։ Մարկոս Պիզելին ազգային հավաքականին հրաժեշտ տալու մասին հայտարարեց անցյալ տարվա նոյեմբերին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին ընդառաջ։ Այս որոշումն իսկապես անսպասելի էր երկրպագուների համար։

Ազգային թիմին Պիզելին կարող էր հրաժեշտ տալ ընտրական շրջափուլի ավարտից հետո, ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ բայց․․․։ Ըստ շրջանառվող խոսակցությունների Պիզելիի անսպասելիորեն հավաքականից հեռանալու պատճառը այն ժամանակ ՀՖՖ-ում և հայկական ֆուտբոլում գերակայող արատավոր երևույթներն էին։ Մասնավորապես, երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերի կայացած Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման ժամանակ ՀՖՖ-ի գործկոմի արդեն նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը հայհոյել է Պիզելիին։ Ինչևէ մեր ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ով արդեն 35 տարեկան է Հայաստանում է և ամենայն հավանականությամբ կարիերան կավարտի Հայաստանում։ Շատերը կհամաձայնվեն, որ ՀՖՖ-ի ղեկավարությունը մոտ ապագայում երկրպագուներին պետք է ներկայացնի Պիզելիի ազգային թիմը լքելու իրական պատճառները, ինչպես նաև կկազմակերպի հրաժեշտի խաղ։ 10 տարուց ավել Պիզելին խաղում էր Հայաստանի ազգային հավաքականում՝ դառնալով առանցքային ֆիգուրներից մեկը: Ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստը այս տարիների ընթացքում շատ ավելի մեծ նվիրումով է խաղացել մեր հավաքականում, քան տեղացի բազմաթիվ ֆուտբոլիստներ: Անցյալ տարվա դեկտեմբերին Պիզելին ճանաչվել էր 2018 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 34 տարեկանում նման պարգևի արժանանալն ընդունեք, որ բնորոշ է իրական պրոֆեսիոնալին։

Պիզելին երկու անգամ 2007 և 2008 թվականներին, դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, սակայն լավագույն ֆուտբոլիստի կոչմանը չէր արժանացել: Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 2018 թվականի առաջնությունում Պիզելին խփած 18 գոլով ճանաչվել էր լավագույն ռմբարկուն: Մեր ֆուտբոլիստն արժանացել էր նաև Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ղազախստանի առաջնությունը որակապես գերազանցում է Հայաստանի առաջնությանը: Ղազախստանում հանդես են գալիս բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց միջև կա բարձր մրցակցություն: Մարկոսը Ղազախստանի առաջնության ոչ միայն լավագույն, այլև ամենախարիզմատիկ և հայտնի ֆուտբոլիստն էր: 2018 թվականի Ազգերի լիգայի խաղարկությունում Մարկոսը գերազանց ելույթ ունեցավ նաև Հայաստանի հավաքականի կազմում: Նրա անմիջական ջանքերով հաղթեցինք Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հավաքականներին:

Ինչևէ, այսօր Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է ծանր իրավիճակում: Մեր ազգային թիմի շարքերը նոսրանում են, իսկ ռեզերվում չեն նկատվում այն ֆուտբոլիստները, որոնք կարող են համարժեք կերպով փոխարինել վետերաններին: Հեռու չէ այն ժամանակը, երբ հավաքականին հրաժեշտ կտան առաջատար մյուս ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Արաս Օզբիլիսը․․․:

Ունենալով բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս՝ ուղղակի անհրաժեշտ ենք համարում ազգային թիմում ներդրում ունեցած խաղացողներին պատշաճ կերպով «ճանապարհելը»։ Թե Մարկոսը և թե մյուս տղաները արժանի են դրան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում