Թեհրանը Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությունից առաջ ծանուցում է ուղարկել դանիացի զինվորականներին: Այս մասին հաղորդել է TV2 դանիական հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հեռուստաընկերության տվյալներով, Դանիան ինֆորմացիան ստացել հարձակումից վեց ժամ առաջ: Դանիայի պաշտպանության նախարար Թրեյն Բրամսենը հաստատել է այս փաստը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ում կողմից:
«Նման նախազգուշացումը նշանակում էր, որ ռազմական ղեկավարությունը կարող էր օգտագործել այդ ժամանակը՝ անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար», – հավելել է Բրամսենը: