Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում կայանալիք «Օսասունա»-ի հետ խաղից առաջ նշել է, որ թիմի համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակչի արժեք ունի:
« «Ռեալ»-ի համար հիմա յուրաքանչյուրչ խաղ եզրափակչի արժեք ունի: Մենք մշտական մարտական տրամադրվածություն ունենք: Նման իրավիճակում ինձ համար շատ կարևոր է վայելել մարզչի վստահությունը:
Պետք է մշտապես դուրս գալ խաղադաշտ ու չկորցնել խաղային ռիթմը»,- հայտարարել է Բենզեման:









































