Ֆրանսիայում լույս է տեսել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանություն» գրքի ֆրանսերեն տարբերակը։ Այս մասին Աքչամը պատմել է La monde ֆրանսիական պարբերականին։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915թ-ին դեպքերը ապացուցող փաստաթղթեր չկան, սակայն գիրքը հերքում է այդ պնդումները:
«Գիրքը ապացուցում է, որ եղել են սպանության հրամաններ, որոնք տվել է Թալեաթը», նշել է նա: Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը:
«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն», – ասել է Աքչամը։