Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռի վթարի վայրից հեռացնում են ապացույցները և հավաքում են աղբը: Այս մասին իր Twitter-ում գրել է CBS-ի լրագրող Էլիզաբեթ Փալմերը:
Լրագրողուհին, վկայակոչելով տեղի բնակիչների խոսքերը, պարզաբանել է, որ հունվարի 9-ին օդանավի գրեթե բոլոր մասերն ապամոնտաժվել են:
Փալմերը նշել է, որ վթարի վայրում նման աշխատանքներն իրականացվում են առանց պահակախմբի ներկայության և այնտեղ որևէ շրջափակում չկա:
«Քննչական գործողությունների նշաններ չկան»,- հավելել է Փալմերը:
Հունվարի 8-ին, Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից հետո: Միջադեպի արդյունքում օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել են: