Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Շմոլ գազի թունավորումից դժբախտ դեպքերն առաջիկայում էլ կարող են կրկնվել. Ովքեր են մեղավորները

Վերջին շրջանում Հայաստանում արձանագրված շմոլ գազի թունավորումից քաղաքացիների մահացության դեպքերից հետո ակտիվացան խոսակցություններն ու դժգոհություններն առ այն, որ  գազ սպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող և դրանց դիմաց վճար կորզող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության հետ կնքված պայմանագիրը պետք է վերանայվի, քանի որ ներտնային սպասարկում կոչվածը կրում է զուտ ձևական բնույթ և քաղաքացուն չի ապահովագրում կենցաղային դժբախտ դեպքից, քանի որ ընկերության տեսուչները պատշաճ ձևով չեն իրականացնում համապատասխան ստուգումները,  լիարժեք չեն կատարում իրենց գործառույթները՝ հակառակ նրան, որ բնակիչները, գազ սպառող  բաժանորդները պարտադիր կերպով վճարում են  սպասարկման համար սահմանված վճարը, մինչդեռ ըստ բաժանորդների՝ ընկերության աշխատակիցները տարին մեկ անգամ, լավագույն դեպքում՝ 6 ամիսը մեկ այցելում են բաժանորդներին, ստորագրություն վերցնում, որ իրենք այցելել են, ու հեռանում։

Խնդիրը քննարկվել էր ընդհուպ մինչև Ազգային  ժողովում. անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը ԱԻՆ-ի ենթակայության տակ տեղափոխելու մասին և համապատասխան նախաձեռնությամբ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), սակայն ՀԾԿՀ-ն  մերժել  էր  պատգամավորի այս առաջարկը։

Վճարելով մի ծառայության դիմաց, որը պատշաճ ձևով չի իրականացվում՝ այդկերպ արդյոք չի՞ ոտնահարվում սպառողների իրավունքները։

Խնդրի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Վերջինս այս կապակցությամբ նշեց, որ երբ կա պետություն-քաղաքացի-մասնավոր սեկտոր եռանկյունը, որտեղ, սակայն, մասնավոր սեկտորի հետ քաղաքացին ինքնուրույն է հարաբերվում  և  փաստի առաջ միայնակ է կանգնում, ապա դա անուշադրության մատնելու խնդիր չէ, քանի որ Հայաստանում գազամատակարարումը մենաշնորհային դիրքում է, բացի դրանից՝ գազի սպասարկման այդ ընկերությանը նույնպես քաղաքացիները չունեն այլընտրանք։

«Այնպես չէ, որ մեզ մոտ  այդ ոլորտում կան ծառայություն մատուցող մի քանի կազմակերպություններ, որոնցից քաղաքացին ընտրության հնարավորություն կունենար, հետևաբար պետության լիազորությամբ բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում վերահսկողություն առաջին հերթին պետք է իրականացնի հենց պետությունը և այս դեպքում ավելի կոնկրետ՝ ՀԾԿՀ-ն։ Արձանագրված յուրաքանչյուր դեպքից հետո  հանրային ծառայությունների ոլորտում գործող օրենսդրական ամբողջ շղթայի ցիկլով ՀԾԿՀ-ն պետք է պարզի  տեղի ունեցածը, համապատասխան եզրակացությունը փոխանցի իրավապահներին, որպեսզի նրանք էլ հասկանան՝  այդտեղ կա՞ իրենց գործառույթների կիրառության անհրաժեշտությունը, թե՞ ոչ , այլ ոչ թե լինի հակառակը՝ այս կամ այն դեպքից հետո ուժային կառույցները գործ հարուցեն, տեսնեն՝ քրեական հանցակազմ մեջը կա՞ր, թե՞ չէ։ Հիմա, երբ մենք արձանագրված որևէ դեպքի պարագայում չունենք այս համապարփակ պատկերը, ուրեմն գնահատական տալ չենք կարող, քանի որ, օրինակ, գազի սպասարկման տեսուչը կարող է գալ և գազի երկու կետ հայտարարագրած քաղաքացու մոտ ստուգումներ անել, բայց գազի արտահոսքը տեղի ունենա երրորդ կետից, որը, սակայն, քաղաքացին չի հայտարարագրել, թաքուն է պահել, և դրա արդյունքում դժբախտ դեպք է գրանցվել. հիմա տվյալ դեպքում եթե ասենք՝ մեղավորը գազի տեսուչն է, ուրեմն առնվազն անազնիվ կլինենք, բայց, իհարկե, բացառված չէ նաև, որ տեսուչն իր աշխատանքը կատարած չլինի կամ այսպես ասած՝ գլխառադ անի, և արդյունքում ունենանք տխուր դեպք։

Այս ամենից հետևում է, որ առաջին հերթին պետությունը պետք է մոնիթորինգ կատարի՝ հասկանալու համար, թե գազի սպասարկման համար քաղաքացիների վճարած գումարների դիմաց այդ կազմակերպությունը ծառայություն մատուցո՞ւմ է, թե՞ ոչ, այլ ոչ թե սպասի, որ մի դեպք լինի, հետո նոր պոստֆակտում արձագանքի դրան։ Իսկ թե ինչու պետությունը չի անում այդ մոնիթորինգը՝ չեմ կարող պատասխանել, չի բացառվում անգամ, որ արել են, սակայն արդյունքները չեն հրապարակել, ինչը նույնպես շատ սխալ է. այդ տեղեկատվությունը  քաղաքացին ու  հասարակական սեկտորը պետք է ունենան։ Գրեթե վստահ եմ, որ այդ մոնիթորինգը չի իրականացվում, հակառակ պարագայում արդյունքները անպայման կհրապարակվեին»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով նաև, որ  համապատասխան հանձնաժողովը կարող է ասել, թե օրենքով իրենք պարտավոր չեն այդպիսի մոնիթորինգ անելու, բայց դա արդարացում չէ, որովհետև օրենքը նաև չի էլ արգելում դա անել։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, և ինչպե՞ս պետք է կարգավորվի այս ոլորտը, Բաբկեն Պիպոյանը ի պատասխան նշեց, որ պետք է ներդնել սպառողի պրոակտիվ  ինստիտուտը։ «Սակայն այդ  ինստիտուտի  գործունեությունը ոչ թե մեղքը, պրոբլեմը սպառողի վրա բարդելը պետք է լինի, այլ սպառողին կարգավորման գործընթացներին մասնակից  և շահառու դարձնելը։ Օրինակ՝ պետությունը ընտրանքի միջոցով  կարող է  կատարել  պայմանականորեն 1700  կամ 2000 բնակարանի մոնիթորինգ, կոնկրետ չափորոշիչներով ստուգել  ամեն ինչ և հայտարարել՝ հարգելի քաղաքացիներ, ստուգումների արդյունքում հայտնաբերել ենք  ահա այսպիսի խնդիրներ ու խախտումներ, այդ խնդիրներից որոնք որ ձեր բնակարաններում էլ են առկա՝ դուք էլ դրանց մասին  ասեք, որպեսզի  պրոբլեմի վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք։ Նման դեպքում քաղաքացին նույնպես, համոզված եմ, կարձագանքի և կդառնա մասնակից ոլորտի կարգավորմանը։ Առաջին քայլերից մեկը պետք է լինի հենց սա, հակառակ պարագայում ոչ մի արդյունքի էլ չենք հասնի, և դժբախտ դեպքերը, ցավոք սրտի, առաջիկայում էլ  կարող են կրկնվել»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ նախկինում գազասպասարկում իրականացնում էր «Գազպրոմ Արմենիա»-ն, որը հետագայում այդ ծառայության իրականացումը պատվիրեց «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ին:

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

Դիտարկմանը՝ եթե դեպքն իրականում արձանագրվել է  սպասարկող կազմակերպության աշխատանքի թերացման կամ ոչ պատշաճ ձևով իրականացման արդյունքում, ապա այդ դեպքում ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի տվյալ ընկերությունը, արդյոք  չպե՞տք է այլևս  կասեցվի նրա գործունեությունը, Պիպոյանն արձագանքեց. «Սա հասարակական  հարթության մեջ առկա լուրջ պրոբլեմ է, որին չպետք է տրվի քաղաքական երանգավորում՝ անկախ այն հանգամանքից, թե ում է պատկանում այդ ընկերությունը, որովհետև եթե այս հարցը քաղաքականացվի, ապա  արդյունքում կունենանք ոչ թե  հանրային պրոբլեմ, այլ անձնավորված խնդիր։

Մեր գերնպատակը պետք է լինի հանրային խնդրի նախևառաջ ախտորոշումը, այնուհետ նաև  դրա լուծումը, իսկ լուծման տարբերակներից մեկն էլ կարող է լինել, ասենք, այդ շուկայի ազատականացումը, մրցակցության  ապահովումը և այլն, բայց մեր  պետական կառավարման խնդիրներից մեկն էլ այն է, որ առանց խնդիրների ախտորոշման՝ միանգամից  ուզում են լուծել դրանք, մինչդեռ առանց դիագնոզի կամ մոտավոր դիագնոզով հիվանդությունը չեն բուժում, դա  ռեսուրսների անիմաստ վատնում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում