Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոստիկանության պարզաբանումը Սասնա ծռերի տարածած հաղորդագրության վերաբերյալ

Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ եւ հնչեցրել է հայհոյանքներ։

Ոստիկաններն անմիջապես արձագանքել են և, սպառելով համոզման բոլոր մեթոդները, իրականացրել են վարչական ձերբակալում, այդ տղամարդուն բերել են Քանաքեռ-Զեյթունի բաժին, պարզել նրա ինքնությունը, կազմել վարչական ձերբակալման, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և նախապատրաստել նյութեր։

Բաժին բերված տղամարդը հրաժարվել է բացատրություն տալուց, այնուհետև «Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնում» ստուգվել է նրա սթափությունը։ Վերջինիս մոտ ախտորոշվել է ալկոհոլային հարբածություն 0,50 մլգլ աստիճան։

Միևնույն ժամանակ, բերված տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, որ բաժնում քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկն ապտակել է իրեն։ Նույն պահին նրան առաջարկվել է տալ հանցագործության մասին հաղորդում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ առանց փաստաբանի որևէ բան չի հայտնի և ստորագրի։ Չնայած այս հանգամանքին՝ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննության բաժանմունքում սկսել են նյութեր նախապատրաստել։

Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, «շտապօգնության» խումբը կանչով հիշյալ տղամարդուն տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և նրա մոտ ախտորոշվել է «աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի սալջարդ-կոտրվածք հարցականով»։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վերջինս կրկին հրաժարվել է մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց և բացատրություն տալուց՝ հավելելով, որ առավոտյան փաստաբանի հետ կներկայանա ոստիկանություն։

Հունվարի 9-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հաղորդում տվել, որ հունվարի 7-ին Բաբայան փողոցում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում հարվածել են ոտքերին ու կանգնել իր ոտքերի վրա՝ հանգամանքներ, որոնց մասին վերջինս չի բարձրաձայնել դեպքից հետո և կրկին պնդել է, թե քաղաքացիական հագուստով անձն ապտակել է իրեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում