Միացյալ Նահանգների Օհայոյի նահանգի Վուսթեր քաղաքում ամուսինները միասին ապրել են 64 տարի և նույն օրը վախճանվել: Այդ մասին հայտնել Է Daily Mail պարբերականը: 88-ամյա Բիլ Շաֆրաթը մահացել Է ծերանոցում՝ 2019 թ.-ի դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին:
Նրա կինը՝ Նենսին, որը պառկած Էր կողքի մահճակալին, վախճանվել Է չորս ժամ անց: «Վերջին շաբաթներին Բիլն արդեն չԷր կարողանում վեր կենալ անկողնուց: Մենք նրա մահճակալը եւ Նենսիի մահճակալը տեղափոխեցինք սենյակի կենտրոն,- պատմում Է Փեթ Քոռնելիուսը՝ Շաֆրաթների զարմուհին:- Իրենց վերջին շաբաթները նրանք բառիս ուղղակի իմաստով անցկացրել են ձեռք-ձեռքի բռնած»: Ազգականները նշել են, որ Շաֆրաթները երեխա չունեին: Բայց քանի որ Բիլը 12 հարազատ եղբայր ու քույր ուներ, նա շատ զարմիկներ ու զարմուհիներ ուներ: Բիլի եւ Նենսիի հուղարկավորությունը տեղի Է ունեցել հունվարի 2-ին Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցում, որտեղ նրանք ամուսնացել Էին: