Thursday, 30 03 2023
ԵԱՏՄ կաթսան աղքատացել է, Հայաստանը քիչ մուտքեր է ստանում
Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 8,6 մլն դրամ
Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդին «ԿԳԲ-ի պադվալից» տեղափոխվել «Սևան» ՔԿՀ․ «Հրապարակ»
Ալիևը նոր բան չի ասել, բայց որպեսզի Բաքուն զսպի իրեն՝ պետք են կա՛մ ռազմական գործողություններ,  կա՛մ աշխատող պատժամիջոցներ
Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
«Հրազդան» մարզադաշտը վերցնում են նախկին ՀՀԿ–ական պատգամավորից․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Արժեթղթերի շուկան վերահսկող մարմինը մեղադրում է Beaxy կրիպտոարժույթի հիմնադիր Արտակ Համազասպյանին
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը

Վիճակագրական մանիպուլյացիան որպես կառավարման հիմնասյուն

Վիճակագրական մանիպուլյացիան Հայաստանի կառավարման համակարգի և աշխատանքային մեթոդաբանության առաջնային հիմնասյուներից մեկն է։ Արատավոր այս պրակտիկան տիրապետող է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաններում, իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, գործիքն այդ որպես ժառանգություն  ակտիվորեն օգտագործվում է նաև Փաշինյանի կաբինետի կողմից։ Իսկապես տարօրինակ է, վարչապետ Փաշինյանը վերջին շրջանում, կարծես թե, տարվել է տարատեսակ վիճակագրություններով՝ մոռանալով Սերժ Սարգսյանի տխրահռչակ պրակտիկան։ Վերջինս  տասը տարի շարունակ ժողովրդին կերակրում էր տարատեսակ վիճակագրական թվերով, բայց վերջում տեսաք, թե ինչ եղավ։ Ի դեպ եթե Սարգսյանն ու Փաշինյանը փորձեն մրցել վիճակագրություններով, ապա առաջինը վստահաբար հաղթող դուրս կգա, իսկ Ռոբերտ Քոչարյանը միանգամից երկուսին էլ թոշակի կուղարկի։

Իհարկե խնդիրն այդ վիճակագրությունների մեջ չէ, դրանք սովորական և պարտադիր դրսևորումներ են։ Պարզապես գործ ունենք  թվերը  մանիպուլյացիայի առարկա դարձնելու ու հանրության գիտակցության վրա արհեստականորեն ազդելու պրակտիկայի հետ։ Այսինքն վարչապետն ու կառավարող թիմի մյուս ներկայացուցիչները պարբերաբար թվեր են հրապարակում՝ դրանք ներկայացնելով որպես աշխարհացունց նվաճումներ։ Իբրև թե Հայաստանը ՀՆԱ-ի աճի տեսանկյունից առաջատարն է Եվրոպայում կամ էլ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանին և այսպես շարունակ։ Ի դեպ վերջին հայտարարությանը արձագանքել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, նշելով, թե ներկայացված թվերը սխալ են, քանի որ անտեսվել են տարրական մոթոդոլոգիական հարցեր։ Այսինքն Փաշինյանի վիճակագրական մոլուցքն այն աստիճանի է հասել, որ դրան նույնիսկ հարևան պետություններն են արձագանքում։ Իհարկե սա ամոթալի դրսևորում է, որը պատիվ չի բերում Հայաստանի կառավարությանը, մի՞թե վարչապետն ու մյուս կառավարիչները չեն հասկանում, որ մեխանիկական թվեր հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գիտական, մեթոդաբանական հանգամանքներ։ Մոտեցումն այս չափազանց ցածր է ու զավեշտալի։ Չի կարելի առանց լուրջ բովանդակության մարդկանց կերակրել մեխանիկական թվերով, պարզապես չի կարելի ու վերջ։ Ի վերջո պարզունակությունն ու խեղճությունն էլ պետք է չափ ու սահման ունենան։

Ամենն այս վկայությունն է այն ցավալի ճշմարտության, որը Փաշինյանի կաբինետը մոտ երկու տարվա գործունեությունից հետո դեռևս չունի հստակ ռազմավարություն, երկարաժամկետ քաղաքական փիլիսոփայություն և գաղափարներ ստեղծելու ու կյանքի կոչելու կարողություն։

Առանձնացված բոլոր կետերն ունեն շղթայական տրամաբանություն, այսինքն մեկը մյուսի շարունակությունն է կամ էլ դրսևորման պատճառը։ Ռազմավարության բացակայությունը հանգեցնում է կարճաժամկետ պոպուլիստական որոշումների, իսկ վիճակագրական մանիպուլյացիան էլ հետևանքն է քաղաքական փիլիսոփայության և գաղափարաստեղծման չգոյության։ Այս խնդիրն առկա է կառավարման և կեցության գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսականից մինչև կրթական ու մշակութային։ Ինչևիցե, անցնելով առաջ՝ արձանագրենք հետևյալը․ պետությունը չի կարող կառավարվել կարճաժամկետ պոպուլիստական որոշումներով, ռազմավարական կարգավիճակ ունեցող ոլորտները պետք է ունենան իրենց հստակ ռազմավարություններն ու համընդհանուր խաղի կանոնները։ Ո՞րն է Հայաստանի տնտեսական քաղաքականության ռազմավարությունը, ի՞նչ խաղի կանոնների հետ մենք գործ ունենք և որո՞նք են դրանցից տիրապետող։

Իրականում կառավարող թիմի առաջադրած հիմնական հարցադրումը հետևյալն է․ ինչպե՞ս պահել բարձր վարկանիշը։ Այս տրամաբանությամբ կառավարության գործունեությունը փոխակերպվել է վարկանիշափրկության տենդագին փորձի։ Նրանք ամեն առիթով և անընդհատ փորձում են փրկել վարկանիշն ու ժողովրդին ներքաշել չվերջացող հրավառության մեջ, որտեղ գերակայող է փառաբանությունն ու գոհունակությունը։ Մոտեցումն այս երբեմն հանգեցնում է զավեշտալի դրսևորումների․ ասֆալտ փռելը ներկայացվում է որպես ինժեներական հրաշք, իսկ աղբատար մեքենաների ձեռքբերումն էլ իր նշանակությամբ ավելի ազդեցիկ է, քան Իլոն Մասկի արկածները տիեզերքում։ Եվ այսպես շարունակ, շարքն անվերջ է։

Իհարկե մենք ուրախ ենք կատարվող աշխատանքներով, որոնք իսկապես կան, խնդիրը դրանց շուրջ բարձրացվող արհեստական աղմուկն է,, չհիմնավորված պոպուլիզմն ու լղոզված հպարտությունը, ինչպես նաև՝ պարտադիր ծառայությունների մատուցումը որպես լավություն ներկայացնելը։ Վերջաբանի փոխարեն արժե հանդես գալ հետևյալ հարցադրումով․ Ո՞րն է հետհեղափոխական Հայաստանի կառավարման փիլիսոփայությունը։ Սա մեր իրականության թերևս ամենահրատապ հարցադրումներից մեկն է, քանի որ դրա պատասխանից է կախված պետության զարգացման հետագա ընթացքը։ Եթե այդ փիլիսոփայությունը սահմանափակվում է կարճաժամկետ պոպուլիստական որոշումներով և վիճակագրական մանիպուլյացիաներով, ապա Փաշինյանի կաբինետը պետականշինության գործում այլևս որևէ լուրջ առաքելություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում