Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական Boeing 737-ի ուղևորը պատահաբար չի նստել ինքնաթիռ, բայց կորցրել է կնոջը, որ առանց ամուսնու թռել է այդ չվերթով: Այս մասին գրում է Ottawacitizen-ը:
Կանադայի Օտտավա քաղաքի բնակիչ Մոհսեն Ահմադիպուրը իր կնոջ՝ Ռոժեն Ազադիանի հետ հյուրընկալվել է Իրանում՝ հարազատների մոտ, և ծրագրել է տուն վերադառնալ Կիևով։ Ժամանելով Թեհրանի օդանավակայան՝ Ահմադիպուրը հայտնաբերել է, որ իր տոմսը անվավեր է:
Ուղևորը ստիպված նոր տոմս է գնել հաջորդ թռիչքի համար և ճանապարհել Ազադիանին, որ, այնուամենայնիվ, որոշել է թռչել այն ինքնաթիռով, որը թռիչքից որոշ ժամանակ անց վթարվել է։