Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոթբուքը, որն ունի յոթ էկրան: Aurora 7 սարքն ստեղծվել է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Այդ մասին հայտնել է Somag News-ը:
Դյուրակիր համակարգիչն ստացել է մեծածավալ կորպուս և հիմնական էկրան, որին ամրացված է ևս հինգ դիսփլեյ: Յոթերորդ լրացուցիչ էկրանը ներսարված է դևայսի ստեղնաշարի ներքո: Չորս էկրաններն ունեն 17,3 դյույմ անկյունագիծ և 4K լուծաչափ, մնացած երեքը՝ յոթ դյույմ անկյունագիծ և Full HD լուծաչափ: Սարքի մանրամասն տեխնիկական բնութագրերը և արժեքը չեն բացահայտվում:
Expanscape-ը պատմել է, որ նորույթը կթողարկվի Intel i7 չորսմիջուկանի պրոցեսորով, NVMe կարծրամարմին կուտակիչով և 64 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սարքի մշակողները հայտարարել են, որ գաջեթը գտնվում է արտադրման փուլում, առաջիկայում ընկերությունը խոստացել է պատրաստի մոդելը թողարկել վաճառքի համար: