Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Այս իրավիճակը վնասում է Հայաստանի իմիջին, պետք է լուծումներ գտնել. Հովհաննես Իգիթյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

– Տարածաշրջանում իրավիճակի թեժացման ֆոնին ի՞նչ տպավորություն է թողնում կեղծ տեղեկությունների տարածումը:

– Այդ հարցը ես չէի կապի միայն այս իրավիճակի հետ: Գլոբալ առումով անդրադառնամ խնդրին, հետո կանդրադառնամ կոնկրետ «պարոն Դիանային»՝ այդ ֆեյք օգտատիրոջը:

– Եվ միայն նա չէ, այսօր նոր տեղեկություն է տարածվել, որ իբրև թե Ղրիմ-Երևան չվերթ է բացվել, որը, սակայն, ապատեղեկատվություն է:

– Աշխարհի և Եվրոպայի տարբեր ատյաններում այդ ֆեյք օգտատերերի և ֆեյք նյուզերի բացասական դերը քննարկվում է, և նույնիսկ վերջերս բանաձև է ընդունվել ԵԽԽՎ-ում: Դա միայն Հայաստանի խնդիրը չէ, բայց Հայաստանն առանձնահատուկ է: Այստեղ կան ոչ միայն մարդիկ, որոնք ֆեյք օգտատերեր են, այլ նաև կան ֆեյք լրատվամիջոցներ… «Ֆեյսբուքում» կան թե՛ ֆեյքեր, թե՛ ոչ ֆեյքեր, և նախկին ռեժիմի ներկայացուցիչները ակտիվացել են, «Ֆեյսբուքը» դարձրել են զանգվածային լրատվամիջոց: Եվ «իքս» լրատվական միջոցը, վերցնելով ոչ կեղծ օգտատիրոջ կամ «Դիանայի» նման որևէ ֆեյքի կեղծ հայտարարությունը, տարածում է որպես լուր, որպես փաստ, որը սովորաբար ուղղված է այսօրվա իշխանությունների, նույնիսկ պետության դեմ: Այդ հայտարարությունը արտատպվում է այլ լրատվամիջոցներում, որոնք նույնպես պատկանում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Գիտենք, որ թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագաների շրջապատը վերահսկում է այդ դաշտը: Այս լուրերը ուղղված են պետության դեմ. այն լուրը, որ դուրս եկավ «պարոն Դիանայից», դարձավ ԶԼՄ-ների նորություն, հասավ Ադրբեջան, այնտեղից միջազգային հարթակ և վերադարձավ Հայաստան՝ քննադատական ձևով:

– Ձեր ասածի մեջ հետաքրքիր է ադրբեջանական հետագիծը:

– Թվում է, թե «Ֆեյսբուքում» հիմնականում հայերեն տարածված լուրերը ներքին լսարանի համար են, իրականում ամեն ինչը նաև Հայաստանի դեմ տրամադրված պետությունների ու մարդկանց ուշադրության կենտրոնում է, և նրանք վերցնում են դա ու դարձնում հակահայկական հիստերիա…Ցավոք, կա մարդ, որն իրեն ազգասեր, հայասեր է համարում, բայց այսպիսի քաղաքականություն է տանում, որի համար իրեն կամ փող են տվել, կամ իրեն թվում է, որ սրանով նպաստում է նախկին իշխանությունների վերադարձին, կամ պայքարում է այսօրվա իշխանությունների դեմ: Դա անընդունելի է, չգիտեմ՝ ինչպես պետք է պայքարել այս իրավիճակի դեմ, պետք է շատ պայքարենք, բայց զգուշ պետք է լինենք, որ հանկարծ դա խոսքի ազատությանը չվնասի:

– Այսինքն՝ դուք մե՞ծ կարևորություն եք տալիս դրան:

– Իհարկե: Իմ օրինակով կարող եմ ասել, որ սովորական խոսքը մանիպուլյացիայի է ենթարկվում որոշ լրատվամիջոցների կամ ֆեյք օգտատերերի կողմից՝ ցանկանալով վարկաբեկել ինձ կամ մեր թիմին: Սովորաբար տեղի է ունենում վերնագրերի մանիպուլյացիա… Իհարկե լրատվամիջոցները քաղաքական դերակատարում ունեցել են և պետք է ունենան, բայց լրատվամիջոցների մեծ մասը Հայաստանում վերահսկվում է այն մեծ փողերի միջոցով, որ նախկինները կարողացել են կուտակել: Այդ փողը հիմա օգտագործում են առաջին հերթին մեր հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու համար, բայց տեսնում ենք, որ այդ կեղծ լուրերը դուրս են գալիս Հայաստանի շրջանակներից, թարգմանվում են, կան նաև ռուսալեզու լրատվամիջոցներ, և Ռուսաստանն այդ լուրերն օգտագործում է:

– Օրինակ՝ ձեր նշած «պարոն Դիանայի» վերաբերյալ Ռուսաստանի արձագանքը բավականին ուշագրավ էր:

– «Պարոն Դիանայի» գրառումը ոչ միայն կեղծ է, այլ նաև վտանգավոր: Ապատեղեկատվություն է այն, որ իբրև թե ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահին «այս լավ օպերացիայի համար»: Պարզ է, որ դա չէր կարող լինել: Բայց երբ որ հերքում եք տպում, դա նույնպես կարող է բացասական ձևով օգտագործվել… Ապատեղեկատվության տարածումը դժվարացնում է ճիշտ ձևով ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքականության դրույթները միջազգային աշխարհին: Այս մարդիկ աշխատում են Հայաստանի դեմ… «Ժողովրդի թշնամի» կամ «պետության թշնամի» հասկացություններից ունեմ մի քիչ հին ալերգիա, բայց կոնկրետ այս կեղծ լուրը վնաս հասցրեց Հայաստան պետության իմիջին տարբեր պետություններում կամ ատյաններում: Նույնը նաև Ղրիմ-Երևան չվերթի հետ կապված կեղծ լուրը: Այդ հարցն օրակարգային չէ:

– Այսինքն՝ այդ հարցն օրակարգ բերողները սադրում են, դուք էլ ենթարկվո՞ւմ եք սադրանքին:

– Ո՛չ: Պետք է հերքես այդ լուրը, և հակառակ կողմն էլ ասում է՝ ինչու չպետք է հարցն օրակարգում լինի և քաղաքականացնում են: Պետք է լուծումներ գտնենք, որովհետև այս իրավիճակը ոչ միայն վնասում է հասարակության ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքին, այլ նաև Հայաստանի իմիջին…

– Պարո՛ն Իգիթյան, Իրան-Միացյալ Նահանգներ դիմակայությանը հասկանալի պատճառով մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանում: Կարո՞ղ եք ասել, մենք որևէ ազդեցություն կրեցի՞նք այս դիմակայությունից:

– Հայաստանը նախևառաջ պետք է կշռադատեր, գնահատեր վտանգը, մեր անվտանգությունը, ինչը որ անում էին մեր ինստիտուցիոնալ մարմինները, քանի որ ցանկացած սցենար կարող էր լինել: Հեռախոսազանգեր տեղի ունեցան մեր պաշտոնյաների և ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և այս տարածաշրջանում այս կամ այն ձևով ազդեցություն ունեցող երկրների պաշտոնյաների հետ: Ինչո՞ւ է Հայաստանի համար հիմա ավելի հեշտ այսպիսի իրավիճակներում իր դեմքը պահել. նախ՝ Հայաստանը բաց, թափանցիկ, անկեղծ քաղաքականություն է վարում, այսինքն՝ մենք այլ պետությունների հետ քաղաքականությունը չենք վարում ի վնաս կամ հօգուտ այլ պետության: Եվ մենք մեր հարաբերությունները չենք կապում նրա հետ, թե այլ երկրների հետ տվյալ երկիրն ինչ հարաբերություններ ունի… Իրանի և ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ: Իրանը հանդիսանում է մեզ բարեկամ երկիր, և ԱՄՆ-ն նույնպես հանդիսանում է մեզ բարեկամ երկիր, և մեր դիրքորոշումը ընկալվեց որպես մի երկրի դիքորոշում, որն առաջին հերթին մտածում է տարածաշրջանի կայունության և խաղաղության մասին:

– Հայաստան-Իրան հարաբերություններին որևէ բան սպառնո՞ւմ է:

– Քաղաքագետները կարող են առաջ տանել տարբեր սցենարների զարգացումներ, բայց մենք՝ պատգամավորներս պետք է զուսպ լինենք և ենթադրություններ չանենք: Ինստիտուցիոնալ կառույցները բոլոր սցենարները, անգամ ոչ հավանական, դիտարկում են: Մեր դիրքորոշումը պարզ է, մենք ուզում ենք, որ այս կոնֆլիկտը հասնի ավելի խաղաղ մակարդակի: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Իրանի կամ ԱՄՆ-ի հետ, չեմ կարծում, թե քաղաքական տեսանկյունից որևէ բան փոխվել է: Իհարկե, պետք է հաշվարկենք, թե որքանով ազդեցություն կունենան Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, գաղտնիք չէ, որ մենք Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք, պետք է հաշվարկենք և փորձենք հնարավորինս խուսափել մեր տնտեսության վրա ազդեցությունից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում