Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հայտնվել ցայտնոտի մեջ

Դատաիրավական համակարգի շուրջ հանրապետության նախագահն այս տարվա ընթացքում խորհրդակցություն է անցկացնում արդեն երկրորդ անգամ: Առաջինը տեղի էր ունեցել ապրիլին, որի ընթացքում նա հրահանգել էր վերսկսել մարտի 1-ի գործի քննությունն ու առավել մանրակրկիտ անդրադառնալ գործի հանգամանքներին: Բացի դրանից, նա բարձրացրել էր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում իրավակիրառական պրակտիկայի խիստ հակասականության հարցը և պահանջել քայլեր ձեռնարկել նվազեցնելու այն դեպքերը, երբ դատական վճիռներն ու որոշումները շեղվում են ընդհանուր պրակտիկայից:

Որքանո՞վ են նախագահի այս դիտարկումները կյանքի կոչվել և ի՞նչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ՝ դեռևս պարզ չէ, որովհետև դատաիրավական համակարգում առկա խնդիրներին նվիրված երկրորդ խորհրդակցության ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին, Սերժ Սարգսյանը քննադատեց ոչ միայն դատարաններում, այլև նախաքննական մարմիններում ամիսներ, նույնիսկ տարիներ ձգձգվող գործերի քննությունը` հիմնավորելով, որ դա ստվեր է գցում վճիռների արդարացիության վրա: Հետևաբար՝ այսօր Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին հարցրեցինք՝ մի փոքր անհեթեթ չէ՞, որ մի երկրում, որտեղ Սահմանադրությամբ հռչակված է անկախ դատական իշխանություն, երկու ամիսը մեկ նախագահը կանչում հրահանգներ է տալիս, ու ոչ մի արդյունք…

Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը՝ որպես հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, մոռանում է իր գործառույթները, որ ինքը ընդհանրապես դատական իշխանության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ՝ Սահմանադրության այն սկզբունքից ելնելով, որ իշխանությունների տարանջատման սկզբունք է հռչակված: Այսինքն՝ նույնիսկ նախաքննության մարմիններին՝ ինչպես, օրինակ, ՀՔԾ-ին իբր հանձնարություն տալով, թե Մարտի 1-ի գործերը բացեք կամ ակտիվացրեք:

«Ակնհայտորեն ամեն անգամ այն տրամաբանության շրջանակներում, որտեղ ինքը գտնվում և գործում է, անընդհատ ապացուցում է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի ավտորիտար իշխանություն: Բացի այդ, Հայաստանի իշխանության տարանջատման և հակակշռման սկզբունքը չի գործում, որովհետև ամբողջ հարցը լսվում է նախագահի կողմից և նրա աշխատակազմում: Այդ տրամաբանությունից է, որ ինքը դատարաններից է դժգոհում: Այսինքն՝ ինքը դատարանում գործ է ունեցել, դրանի՞ց է դժգոհում, թե՞ չեմ հասկանում ինչից ելնելով: Կամ իրավապահ մարմիններից է դժգոհում»,- նշեց Արթուր Սաքունցը:

Նա նաև ավելացրեց, որ լավ կլիներ այդ խորհրդակցության ժամանակ ավելի շատ անդրադառնար Մնացականյանի գործին: «Չէ՞ որ ինքն է նրանց հրաման տալիս և դատավորին պաշտոնազրկում, մինչև այդ էլ՝ Պարգև Օհանյանի գործը: Այսինքն՝ ինքը իր գործելաոճով դատական իշխանությունը մշտապես օգտագործելու է իր քաղաքական նպատակների համար, միաժամանակ էլ դժգոհում է: Այսինքն՝ նա շատ անտրամաբանական հակասության մեջ է գտնվում: Կարելի է ասել՝ ցայտնոտի մեջ և չի հասկանում, թե ինչ է անում: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը մեռցվում է հենց քաղաքական իշխանության կողմից, և իրենք, որ սպանում են այդ դատական իշխանության անկախությունը, իրենք էլ հենց դժգոհում են: Ումի՞ց են դժգոհում, ես կարող եմ դժգոհել, ԶԼՄ-ները կարող են դժգոհել, քաղաքացիները կարող են դժգոհել, բայց ինքը դժգոհելու առիթ չունի, որովհետև ինքը Հայաստանի դատական իշխանության հետ դեռ գործ չի ունեցել, որ զգա, թե ինչ իշխանություն է ինքը ստեղծել»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում