Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը հունվարի 13-ին աշխատանքային այցով կուղևորվեն Մոսկվա: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
Հրատարակության տվյալներով՝ պատվիրակության կազմում կընդգրկվի նաև Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Առաջիկա բանակցությունների թեմաներն առայժմ չեն ճշտվում: