Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետևանքով երեք մարդ անհայտ կորել է: Այդ մասին տեղեկացնում է interfax-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին տեղական ժամանակով 06:35-ին Ստամբուլի Սարըյերի շրջանի մերձակայքում:
Նշվում է, որ բախումից հետո նավակը ջրասույզ է եղել: Այնտեղ գտնվող վեց հոգուց երեքին հաջողվել է փրկել: Եվս երեք մարդ առայժմ համարվում է անհայտ կորած:
Առայժմ չկա տեղեկավտություն, թե ինչն է դարձել բախման պատճառը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: