Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Երևան-Սիմֆերոպոլ չվերթներ չեն լինի. ինչո՞ւ է Ռուսաստանն «օդից» նման խայծ նետում դաշտ

2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ կսկսվեն Ղրիմի՝ Սիմֆերոպոլի և Երևանի միջև: Նման տեղեկություն, ըստ РИА «Новости» գործակալության, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի զրոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակը: Ըստ նրա՝ ավիաընկերությունը, որը պատրաստվում է իրականացնել այդ թռիչքները, արդեն ստացել է համապատասխան թույլտվությունները: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Չերնյակը նաև ասել է, որ ներկայումս ընթանում են չվացուցակների և օդանավակայանների համաձայնեցման աշխատանքներ: Չվերթները իրականացվելու են շաբաթական երկու անգամ: Նրա փոխանցմամբ՝ դեպի Երևան ավիահաղորդակցությունը կդառնա առաջին միջազգային ուղղությունը 2014 թվականի մարտին Ղրիմում իրականացված հանրաքվեից հետո:

Մամուլում նմանատիպ տեղեկություններ տարածվեցին անցած տարի դեկտեմբերին՝ առ այն, որ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է իրականացնելու դեպի Ղրիմ։ Հայաստանի Քաղաքացիական ավիացիան այն ժամանակ հայտնեց, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա։ Այս անգամ Քաղավիացիան նորից հերքեց տեղեկությունը՝ դրա հրապարակումից մի քանի ժամ անց։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նման տեղեկությունների տարածումը ռուսական լրատվամիջոցներում պատահական չի համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բադալյանը հիշեցրեց, որ նմանատիպ մի ինֆորմացիա էլ տարածվել է դեռ 2014 թվականին. «Այն ժամանակ խոսք գնաց, որ Սիմֆերոպոլ-Երևան չվերթ է լինելու՝ կարծեմ Ղրիմի պաշտոնյաների հայտարարություններ հնչեցին։ Նույնիսկ նշվում էր, որ չվերթն իրականացնելու է «Գրոզնի Ավիա» ընկերությունը, որը պատկանում էր Չեչնիայի նախագահ Կադիրովին։ Հետո, իհարկե, Երևանը հերքեց, որ լինելու է Սիմֆերոպոլ-Երևան չվերթ, խոսակցություն գնաց, որ լինելու է Սիմֆերոպոլ-Անապա չվերթ, և Անապայից է օդանավը չվերթ կատարելու Երևան»։

Մեր զրուցակիցը առաջ է քաշում երկու վարկած՝ թե ինչու է պարբերաբար նույնաբովանդակ ինֆորմացիա տարածվում. «Առաջինն այն է, որ Հայաստանում գուցե կան մարդիկ, որոնք Ղրիմի հետ տնտեսական հարաբերություններ ունեն՝ բիզնեսներ, և հետաքրքրված են, իրենց հարմար է, որ դեպի Ղրիմ ուղիղ չվերթներ լինեն, ու նրանց փոխանցումով պարբերաբար այս գաղափարը նետվում է դաշտ՝ տեսնելու, թե ինչ արձագանք կարող է լինել։ Եվ մյուսը՝ կարող է լինել բացատրություն, որ Հայաստանի դեմ տեղեկատվական սադրանք է իրականացվում։ Այսինքն՝ պարբերաբար որոշակի ժամանակահատվածում այս թեման նետվում է դաշտ և առաջացնում որոշակի իրարանցում։ Բովանդակային իմաստով բավականին մտահոգիչ հարց է և ստիպում է Երևանին որոշակի լարվել, քանի որ հոգեբանական ճնշման փորձեր են արվում։ Այսինքն՝ մյուս ասպեկտը տեղեկատվական սադրանքը կարող է լինել»։

Հակոբ Բադալյանը չի կարծում, որ հենց այնպես՝ «օդից» կարող էր նման խնդիր առաջ գալ: «Այսինքն՝ ինչ-որ պաշտոնյաներ Ղրիմից խոսում են, որ Երևանից չվերթ է լինելու։ Եթե ինչ-որ բան չկա, ի՞նչն է նրանց ստիպում պարբերաբար խոսել հենց Երևանի հետ չվերթի մասին, ինչո՞ւ ուրիշ քաղաքի մասին չեն խոսում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հստակ պարբերականությամբ նման լուրի տարածումը ունի քաղաքական նպատակ, և այդ նպատակն է պարզել՝ արդյոք Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, մինչև ո՞ւր կարող է հասնել, արդյոք կարո՞ղ է ճանաչել Ղրիմի՝ Ռուսաստանի մաս լինելու իրողությունը: «Ես իհարկե տեսնում եմ, որ պարբերաբար այդ լուրը տարածվում է, և մեր պատկան ատյանները պարբերաբար դա հերքում են, հետևաբար մենք չենք անցնում այդ վտանգավոր եզրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ սրանք փորձագնդակներ են, որոնք նետվում են մեր դաշտ. «Հանրության մեջ կան նաև այդպիսի տրամադրություններ, այդ մտայնությունն արտահայտողները՝ առ այն, որ Ղրիմը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի մաս, որովհետև Ռուսաստանի հետ մեկ միության մեջ ենք, և առանց Ռուսաստանի մեր արտաքին քաղաքական վեկտորը թերի կլինի։ Չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները չեն տրվում այդ սադրանքներին և պահում են չեզոքություն գոնե այս առումով։ Գիտեք, որ ՄԱԿ-ում լինում են տարբեր քվեարկություններ, և մենք քվեարկում ենք՝ ինչպես Ռուսաստանը, բայց այս հարցում պետք է շատ զգույշ լինել ու նկատել, որ մենք ունենք Արցախյան հակամարտություն, և այս պարագայում Ռուսաստանը չի շտապում ճանաչել Արցախում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախում այդ ինքնորոշումը տեղի է ունեցել, հանրաքվե է եղել, սկզբից հայտարարվել է Հայաստանի հետ վերամիավորման մասին, հետո դիվանագիտական նպատակներով Արցախը դարձել է առանձին հանրապետություն։ Եթե Ռուսաստանը չի շտապում այդպիսի քայլեր իրականացնել, ապա Հայաստանը ևս այդ փորձագնդակները պետք է հետ նետի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում