Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների զգալի մասը կատարված է

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների զգալի մասը կատարված է:

Ասուլիսում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ արդեն ընթանում են տանիքի աշխատանքները: Շուտով կսկսվեն շենքի ներքին հարդարման աշխատանքները:

«Աշխատանքները մեծ թափով առաջ են գնում, հույս ունեմ, որ 2020 թվականին, վերջապես, կունենանք այն շենքը, որը տարիներ շարունակ երազել ենք ունենալ: Այստեղ մի հարց կա. կառուցապատողը պարտավորվել է անել շենքի հետ կապված բոլոր աշխատանքները՝ բացի բեմի մեխանիկական մասի, լուսային, հնչունային սարքավորումների ապահովումից: Դա համարվում է խիստ մասնագիտական, կառուցապատողը չի կարող զբաղվել: Հիմա մենք պետք է այդ խնդիրը լուծենք»,-ասաց Արման Նավասարդյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք կդիմե՞ն պետությանը այդ հարցում ևս աջակցելու համար, Արման Նավասարդյանը նշեց, որ չի ցանկանում պետությանը նեղ վիճակի մեջ դնել: Նա փորձում է գտնել հովանավորներ, արդեն որոշ կազմակերպությունների դիմել է, որոշների հետ էլ կապի մեջ կլինի առաջիկայում: Ըստ նախնական տվյալների, մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլարի մասին է խոսքը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շենքը գտնվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում