ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գլոբալ տաքացման տեսությունն իրականություն է, հայտնում է ТАСС-ը:
Պետք է նշել, որ նա պարբերաբար քննադատում էր տեսությունը եւ կասկածում, որ մարդկությունը դերակատարում ունի կլիմայի փոփոխության գործում:
Սակայն Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ նա խոստովանել է, որ մտահոգ է էկոլոգիական խնդիրներով:
«Ես մաքրամաքուր օդ եւ մաքրամաքուր ջուր եմ ուզում: Շրջակա միջավայրը շատ կարեւոր է ինձ»,-ասել է նա:
Նախագահը նաեւ ավելացրել է, որ գլոբալ տաքացման տեսությունում ոչ մի խաբեություն չի տեսնում: