Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Երկու պաշտոնանկություն և հարց՝ ով է հաջորդը. վարչապետը սկսե՞լ է

2020 թվականի, այսպես ասած, աշխատանքային տարին՝ ութօրյա հանգստից հետո, մեկնարկել է կառավարությունում պաշտոնանկություններով: Հունվարի 9-ին անսպասելիորեն հայտարարվեց վարչապետի խոսնակի պաշտոնանկության մասին, ինչի առնչությամբ մամուլում արդեն իսկ շրջանառվել են մի քանի վարկածներ՝ աշխատանքային թերացումից մինչև ներիշխանական ինտրիգներ: Հունվարի 10-ին հայտնի է դարձել Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոնանկության վարչապետի որոշման մասին:

Ո՞վ է լինելու հաջորդը ու ե՞րբ՝ առաջանում է հարց: Իհարկե, անլուրջ է կարծել, թե ամեն օր պաշտոնանկ կարվի մի որևէ պաշտոնյա, սակայն 2020 թվականին կադրային էական փոփոխությունների հավանականության մասին խոսակցությունների հիմք տվեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ տարեվերջին իր հայտնի և բավականին աղմուկ հանած ելույթներից մեկով, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ու ինքը կջարդի այդ դիմադրությունը: Դա տվեց բազմաթիվ գնահատականների ու մեկնաբանությունների առիթ՝ «ռևանշի» կամ «հակահեղափոխության» տրամաբանության կամ տրենդի մեջ, սակայն վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի շոշափել էր ավելի լայն հարց՝ պետական կառավարման համակարգում մտածողության հարցը, որը, խոշոր հաշվով, շատ ավելի լայն ու խոր հարց է, քան նորի և նախկինի, նորի ու հնի «հավերժական» դարձող հարցը:

Ավելին, հեղափոխությունից հետո մեկուկես տարի անց հնի վտանգավորության մասին գնահատականները, մեղմ ասած, քիչ կապ ունեն իրերի դրության և ուժերի իրական հարաբերակցության հետ, որովհետև նոր կառավարության, կառավարող նոր ուժի համար ամենամեծ վտանգը գործնականում հենց հնից նոր տեղափոխվող մտածողությունն է, որտեղ խնդիրը լավը կամ վատը, չարը կամ բարին չեն, այլ հեռանկարի պատկերացումները, սեփական դերի, առաքելության գիտակցումը, պատմական պահի համատեքստում աշխարհընկալումը:

Նոր իշխանությունն արդեն բավականին կայացած ու ամրացած է, միաժամանակ բավականին էական հանրային վստահությամբ՝ հնի վտանգավորության խնդիր չունենալու համար: Նոր իշխանության խնդիրը կամ վտանգը այլևս կարող է լինել հենց ինքը՝ իշխանությունը: Եթե իրավիճակը չգնահատվի այդ խորքային տեսանկյունից, այլ մնա նորի ու հնի «ռևանշա-հակահեղափոխական» հարաբերակցության տրամաբանության մեջ, ապա նոր իշխանության համար սեփական «վտանգավորության» խնդիրը աստիճանաբար տարածվելու և ընդլայնվելու է «մոլախոտի» նման:

Արդյոք 2020 թվականն այդ իմաստով լինելո՞ւ է քաղհանի կամ արմատախիլ անելու տարի: Բայց ի՞նչ է ցանելու Փաշինյանը՝ կարևորն անշուշտ դա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում