ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ժխտում գլոբալ տաքացման փաստը: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
«Գլոբալ տաքացումը անհեթեթություն չէ: Սա շատ լուրջ թեմա է: Ես ուզում եմ մաքուր օդ և մաքուր ջուր», – հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դա մոլորություն չէ:
Նշենք, որ նախկինում Թրամփը բազմիցս թերահավատություն է հայտնել կլիմայի գլոբալ փոփոխությունները հաստատող փաստերի վերաբերյալ: Նախագահը այդ ոլորտի գւտնականներին անվանել է «փող ուտող խելոքներ»:
2017-ի օգոստոսին ԱՄՆ-ն դուրս եկավ կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Այն կնքվել էր 2015 թվականին և նախատեսում էր 100 միլիարդ դոլար հատկացում զարգացող երկրներին՝ կլիմայի հիմնախնդիրները լուծելու համար: