ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է եվրոպական երկրներին Ռուսաստանից, սակայն ԵՄ-ում իրեն, միևնույնն է, չեն սիրում:
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի դաշինքը տարիներ շարունակ արտոնություններ է ստանում Միացյալ Նահանգների հաշվին: Բացի այդ, Վաշինգթոնը պաշտպանում է Եվրամիությունը Ռուսաստանից, սակայն դաշինքի ծախսերի թվերը շարունակում են նվազել 15-18 տարիների ընթացքում: Նա խոստովանել է, որ խնդրել է դաշինքի անդամ երկրներին սկսել վճարել՝ նրանց անվանելով «չվճարողներ», հենց այդ պատճառով էլ եվրոպական երկրները իրեն «չսիրեցին»:
Նա նշել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի մեծ համակրանք էր վայելում եվրոպական երկրների շրջանում, քանի որ որևէ պահանջ չեր նեկայացնում: