ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով նախագահ Դոնալդ Թրամփին առանց թույլտվության արգելվում է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, հայտնում է Reuters-ը:
Բանաձևին կողմ է քվեարկել 224 օրենսդիր, դեմ՝ 194: Այսպիսով Ներկայացուցիչների պալատը կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները Իրանի հետ հակամարտությունում: Մասնավորապես, փաստաթուղթը նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության:
Այնուամենայնիվ, ընդունված փաստաթուղթը չունի օրենքի ուժ, քանի դեռ այն չի ընդունվել Սենատի կողմից, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում: