Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինչ սպասել 2020 թվականից. անմխիթար օրինակ

2020 թվականի կարևորության մասին Հայաստանում խոսում են հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր դերակատարները, թեև ընդհանրապես հարց է, թե կա՞ արդյոք այդ իմաստով անկարևոր տարի: Ի վերջո, տարին կարևոր կամ անկարևոր դարձնում են հենց նույն դերակատարները՝ իրենց գործունեության որակով ու բովանդակությամբ: Ըստ այդմ, երբ տարվա մեկնարկին դիտարկում ենք, թե ինչպիսին կարող է լինել ներքին կյանքը կամ քաղաքական կյանքը ընդհանրապես, փորձում ենք գնահատել, թե ինչ արժե սպասել, ակնկալել 2020-ից, պատկեր կառուցելու կամ կանխատեսելու ելակետը պետք է լինի քաղաքական ուժերի գործունեության բովանդակային միտումը: Այդ իմաստով տարին սկսել է բավականին վառ օրինակով, սակայն բավականին անհույս պատկեր ցույց տվող օրինակով:

2020 թվականը մեկնարկեց Հայաստանի համար կարևորագույն ռեգիոնում, ուժային կարևոր կենտրոնների միջև աննախադեպ սուր իրադրությամբ՝ ԱՄՆ քաղաքական որոշումով սպանվեց Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարության առանցքային անձը: Հայաստանից եղավ պաշտոնական արձագանք, որի աշխույժ կամ պասիվ լինելու շուրջ կարող են լինել քննարկումներ: Իշխանությունից դուրս՝ թե պասիվ, թե աշխույժ որևէ այլ քաղաքական արձագանք գոյություն չուներ: Մինչդեռ, քաղաքականությունը միայն իշխանությունը չէ, քաղաքականությունը նաև քաղաքական դաշտի մյուս սեգմենտներն են՝ իրենց գաղափարական կամ այլ առանցքներով: Նրանք փաստորեն բաց թողեցին քաղաքականությամբ զբաղվելու խիստ պատեհ առիթ, և դրա բուն պատճառը թերևս այն էր, որ այն օգտագործելը ենթադրելու էր որևէ դիրքորոշման համար ոչ միայն ներքին, այլև արտաքին ուշադրության արժանացած պատասխանատվություն: Պատասխանատվություն, ահա այն գլխավոր դեֆիցիտը, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում, եղել է գործնականում միշտ՝ առնվազն գերակշիռ թվով խաղացողների մոտ: Հայաստանում բոլորը մատնացույց են արել ու անում միայն իշխանության պատասխանատվությունը, իսկ ոչ իշխանական քաղաքական պատասխանատվության հարցը միշտ եղել է բաց: Այդ իսկ պատճառով չկա քաղաքական արդիականացում: Այստեղ խնդիրը լոկ իշխանությունը չէ:

Արդիականացումը պահանջարկ չունի հենց քաղաքական խաղացողների գերակշռող մեծամասնության համար, որովհետև այդ դեպքում նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը՝ ստիպված պետք է լինեն թողնել քաղաքական դաշտը: Նրանց քաղաքական կյանքի գրավականը հետադիմությունն է:

Կփոխվի՞ այդ առումով որևէ էական բան 2020 թվականին, ի հայտ կգա՞ն պատասխանատու, միաժամանակ արդիական պատկերացումներով և օրակարգով ուժեր, որոնք քաղաքականությունը կդիտարկեն ստեղծագործելու, ոչ թե այլ ստեղծագործությունների վրա մակաբուծելու տիրույթ՝ 2020 թվականը կդառնա իրապես կարևոր քաղաքական տարի: Եթե ոչ, ապա կարևորությունը կախված կլինի արտաքին զարգացումներից և իրողություններից, ու նաև դրանց հանդեպ միայն իշխանության արձագանքի համարժեքությունից: Գործնականում այնպես, ինչպես եղել է միշտ, անգամ հեղափոխությունից առաջ: Պարզապես այս դեպքում գործ ունենք լեգիտիմ, վստահության մեծ պաշարով իշխանության հետ, որը դրանից բխող համարձակություն է դրսևորում արտաքին իրողությունների հանդեպ դիրքավորման առումով: Մեխանիկայի, կառուցվածքի առումով բան չի փոխվել՝ քաղաքականությունը շարունակում է մնալ իշխանության «մենաշնորհը»:

Առանձին հարց է նաև այն, թե ինչպես է այդ մենաշնորհը տնօրինում իշխանությունը, ինչ արդյունավետությամբ: Այստեղ կարճաժամկետ իմաստով արդյունավետության մոտիվացիա չկա, չկա էական մրցակցություն: Երկարաժամկետ իմաստով, սակայն, այդ հանգամանքը խնդիր է դառնալու իշխանության համար: Ըստ այդմ անհրաժեշտ է հրաժարվել կարճաժամկետ հարմարավետության ելակետից և քաղաքական արդիականացմանն ուղղված քայլերն աշխուժացնել ռազմավարական խորություն ձևավորելու համար: Արտաքին քաղաքական զարգացումներում Հայաստանին դա շատ է պետք գալու ստեղծվող հնարավորություններն օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում