ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) ծանուցում Է ստացել Իրանից՝ մասնակցելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությանը: Այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Բացի այդ, հրավեր է ուղարկվել կանադական կողմին։
NTSB-ում նշել են, որ հետաքննության գործում հիմնական դերը խաղում է իրանական կողմը, ինչի առնչությամբ գերատեսչությունում հրաժարվել են մեկնաբանել պատահարի պատճառները և բոլոր հարցերը վերահասցեագրել են Թեհրանին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել էին ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: