Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը նախատեսվում է սկսել մարտին: Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Զբոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը, հայտնում է РИА Новости- ն:
Ներկայումս հարցը համաձայնեցման փուլում է: Նախատեսվում է շաբաթական 2 թռիչք, հետագայում՝ ըստ պահանջի: Թռիչքները իրականացնելու է Ikar ավիաընկերոությունը:
Սիմֆերոպոլ-Երևան չվերթը կլինի առաջին կանոնավոր միջազգային թռիչքը Ղրիմից՝ 2014 թվականից ի վեր: Ըստ Չեռնյակի, դրա բացումը լավ օրինակ կդառնա Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների ավիաընկերությունների համար:
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին Ուկրաինան առաջին տուգանքը գանձեց Ղրիմի վրայով թռչելու համար: «Եվրո-Ասիա» ղազախական ավիաընկերությունը վճարել է 5,9 հազար դոլար՝ օգոստոսի 8-ին Ղրիմի օդային տարածքով անցնելու համար: