Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության` ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Սուրենավան համայնքի մոտակայքում 7 սահմանախախտ է հայտնաբերվել և ձերբակալվել։ Սույն հաղորդագրության մեջ նաև նշված է, որ հայ-թուրքական պետական սահմանը խախտելու մասին տեղեկությունը ԱԱԾ-Á ստացել է նոյեմբերի 21-ին և լուրը ստանալուն պես ծառայության աշխատակիցները միանգամից լծվել են լրտեսներին հայտնաբերելու գործին։ Հիշեցնենք, որ Վայոց ձորի բնակիչները լրտեսների մասին 7-8 օր առաջ էին բարձրաձայնում և ասում, որ նրանք շատ լավ տիրապետում են հայերենին, նույնիսկ փորձել են Եղեգնաձորի թիվ 1 դպրոցից երեխա առևանգել, Վայքի Հերհեր գյուղին կից խմելու ջրի ջրամբարում ինչ-ինչ գործողություններ անել:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, յոթ լրտեսներից հինգը տղամարդիկ են, երկուսը՝ կին, և բոլորը ազգությամբ քուրդ են: