Հունաստանը 2020 թ.-ին տարածաշրջանային 10 խոշոր նավահանգիստների շահագործման միջազգային մրցույթներ կհայտարարի, հաղորդել է նավագնացության և կղզիների քաղաքականության նախարար Յանիս Պլակիոտակիսը՝ կռուիզային նավերի սեփականատերերի միության հետ հանդիպման ժամանակ:
«2020-ին նավահանգիստների շահագործման մեջ փոփոխություններ կներդրվեն, քանի որ ժամանակի ընթացքում ապացուցվել է, որ ներկայիս մոդելը չի կարող օգտագործել յուրաքանչյուր նավահանգստի ամբողջ ներուժը: Կսկսվեն միջազգային մրցույթներ մեր երկրի 10 խոշոր տարածաշրջանային նավահանգիստների շահագործման համար, ներառյալ դրանցում աշխատող կռուիզային նավերը»,- Պլակիոտակիսի խոսքերը մեջբերել է նավագնացության նախարարությունը:
Նախարարը հայտարարել է նաև ազգային կռուիզային ռազմավարության ստեղծման մասին:
Պլակիոտակիսը հայտարարել է կռուիզային նավերի նոր կայանատեղի և Պիրեուսի նավահանգստում ընդունելության նոր ենթակառուցվածքների մասին, ինչպես նաև 39 նավահանգիստների, այդ թվում կռուիզային, պետական ներդրումային ծրագրից 4.4 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորման մասին: