Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Օգոստոսի 5-ին դուրս է եկել Ստեփանակերտից, ու… առայժմ խեղդվել է

Հանրային շոշափելի ուշադրության է արժանացել կառավարության որոշումը, ըստ որի՝ 2020 թվականից էապես ավելանալու է առաջին և երկրորդ երեխաների համար հատկացվող միանվագ պետական աջակցությունը, հասնելով 300 հազար դրամի: Կասկածից վեր է, որ կայացվել է միանգամայն ողջունելի որոշում, ինչը կարող է էական նշանակություն ունենալ Հայաստանում ժողովրդագրական պատկերում փոփոխություն խթանելու հարցում: Միևնույն ժամանակ, անշուշտ, միամտություն է կարծել, թե Հայաստանում հիմնարար ժողովրդագրական խնդրի լուծումն այդտեղ է՝ որևէ երեխայի ծննդին ցուցաբերվող աջակցության չափի մեջ: Այդ իմաստով, անգամ հնչող ընդդիմախոսությունը, թե պետք է բարձրացնել հաջորդ երեխաների ծննդի դեպքում հատկացվող աջակցությունը, փոքր-ինչ հեռու է բուն լուծումներից:

Վերջին հաշվով, ինչպիսին էլ լինեն աջակցությունները, դրանք, անշուշտ, օբյեկտիվորեն չեն կարող հասնել չափերի, երբ ծննդատներում կգոյանան հերթեր: Անհրաժեշտ է թերևս արձանագրել մի կարևորագույն հանգամանք, որ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման հարցում՝ իր կարևորությամբ հանդերձ, ծննդաբերության վիճակագրությունը չի կարող լինել լուծման հիմնասյուն բավականին երկար ժամանակ: Անշուշտ, դրա՝ բնական աճի ցուցանիշի, գործակցի բարձրացման ուղղությամբ պետք է անդուլ աշխատանք, սակայն բազային մասշտաբներն այնքան փոքր են, որ ժողովրդագրական պատկերի փոփոխության հարցում առաջնային թիրախ պետք է լինի հայրենադարձությունը: Դրա շնորհիվ նաև կձևավորվի այն բազան, որի պարագայում կբարձրանա արդեն բնական աճի էֆեկտիվությունը:

Ի վերջո, պետք է ընդունել, որ կարևորագույն խթանը՝ ժողովրդագրության խնդիրները լուծելու գործում, դա Հայաստանի միջավայրային գրավչությունը բարձրացնելն է, ընդ որում՝ բազմազանության սկզբունքով, այսինքն՝ աշխատելով ամենատարբեր սոցիալական շերտերի ուղղությամբ, իհարկե, պետական զարգացման ու արդիականացման հասկանալի ուղենիշ-ողնաշարի առկայության պայմաններում: Հայաստանում պետք է լավ լինի բոլորի համար՝ քրեական տարրերից ու քրեական ենթամշակույթի կրող շերտերից բացի, անշուշտ, և, իհարկե, ծույլերից, պորտաբույծներից բացի: Լավն իր մեջ բնականաբար ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ կենցաղից մինչև պետական անվտանգություն, պետության կառավարման, ապագայի որոշման գործում քաղաքացու մասնակցայնություն, իշխանության ներկայացուցչականություն: Եվ, ի վերջո՝ գաղափար, որը կփաթեթավորի այդ ամենը: Հայաստանի ժողովրդագրական պատկերի հարցը պետք է լինի համահայկական օրակարգի առանցքային հարցերից մեկը: Այդ օրակարգը ձևավորելու փորձը սկսվել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում, դուրս է եկել Ստեփանակերտից՝ Վերածննդի հրապարակում հանրահավաքում Հայաստանի վարչապետի աննախադեպ, պատմական ելույթով, հետո սակայն խեղդվել ներքաղաքական կարճաժամկետ օրակարգերի անվերջանալի ալիքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում