«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը, որը կործանվել էր Թեհրանի մերձակայքում, հավանաբար պատահաբար խոցվել է ռուսական Tor-M1 զենիթահրթիռային համակարգից (SAM) արձակված հրթիռով: Այս մասին հայտնել է Newsweek-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներին, ամերիկյան և իրաքյան հետախուզություններին:
Ըստ աղբյուրի, Իրանի պաշտպանական համակարգերը ակտիվ են եղել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի (IRGC) կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա հարձակումից հետո:
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը, Պետքարտուղարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: