Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի և Մոսկվայի միջև նավթի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայությունը բացատրվում է նրանով, որ ռուսական կողմն առաջարկում է անընդունելի գին՝ գրում է mk.ru-ն:
Լուկաշենկոն բացատրել է, որ առաջարկվող գները բարձր են համաշխարհային միջինից:
Նա նաև նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարելիցի նախօրեին մենք «կոկորդ ենք պատռում» ժողովուրդների միասնության մասին, և արդյունքում Գազպրոմը «Բելառուսում երեք անգամ ավելի է վաստակում, քան Գերմանիայում»: Սա աննորմալ իրավիճակ է՝ եզրակացրել է Լուկաշենկոն: