Աբխազիայի Ազգային ժողովի խոսնակ Վալերի Կվարչիան հոսպիտալացվել է հանրապետության Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ քնարկվել են հանրապետությունում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումները՝ գրում է Interfax-ը:
«Խորհրդարանի խոսնակը սրտի կաթված է ունեցել Անվտանգության խորհրդում կայացած հանդիպումից հետո, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- լրագրողներին ասել են Աբխազիայի խորհրդարանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որ Սուխումում ընդդիմության բողոքի ցույցերը համարում են պետհեղաշրջման փորձ։