Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Հրապարակվել է Իրանում ավիավթարի վայրում ենթադրյալ հրթիռի բեկորի երրորդ լուսանկարը

Instagram-ի՝ Իրանի իրադարձություններին նվիրված @Khabarbin էջում հապարակվել է երրորդ լուսանկարը, որը ենթադրաբար արված է Իրանում Boeing 737-800 միջազգային ավիաուղիների կործանման վայրում և ցույց է տալիս զենիթային հրթիռի մի հատված:

Լուսանկարը, որում հրթիռի հատվածը, ի տարբերություն նախորդ լուսանկարների, այլ տեսանկյունից է լուսանկարված՝ նկատել է Bellingcat առցանց լրատվամիջոցի հիմնադիր, բրիտանացի լրագրող Էլիոթ Հիգինսը: Ինչպես մյուս երկու դեպքերում, նա խոստովանել է, որ այս պատկերը նույնպես հնարավոր չէ ստուգել՝ տարբերակիչ մանրամասների բացակայության պատճառով: Սակայն փորձագետը նշել է, որ համացանցում այդ պատկերների ավելի վաղ պատճենները հնարավոր չէ գտնել:

Այս կադրերի հիման վրա համացանցում ենթադրություններ են արվել, որ ուկրաինական Boeing-ը, հնարավոր է, խոցվել է «Tor» զենիթահրթիռային համակարգից արձակված հրթիռով. նման զինատեսակ ունի  Իրանի բանակը:

Լրագրող Բաբակ Թաղվեյը Twitter-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, ենթադրում է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը PS752-ը շփոթել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կործանիչի հետ և խոցել այն»: Նա հավելել է, որ վթարից առաջ իր զրուցակիցներից մեկը «փոքր պայթյուններ է լսել Փարանդայի շրջանում», որտեղ ընկել է ինքնաթիռը:

Հրթիռի հետ կապված վարկածը, ինչպես և այլ տարբերակներ խոստացել է ուսումնասիրել Ուկրաինայի կառավարությունը, որ իր մասնագետներին ուղարկել է Իրան՝ աղետի հետաքննությանը մասնակցելու համար: Ըստ Իրանի ավիացիոն իշխանությունների՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ Թեհրանի օդանավակայանում, որտեղից այն դուրս է եկել,  ասել են, որ այրվել է ինքնաթիռի շարժիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում