Հունվարի 9-ին անհայտ սպիտակ փոշիով անանուն նամակներ են փոստով ուղարկել Բելգիայի վալլոնյան կառավարության մի քանի նախարարություններ: Այդ մասին հայտնել է Echo պարբերականը՝ վկայակոչելով տարածաշրջանային նախարարությունների մի քանի ներկայացուցիչների՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Տեղեկատվության համաձայն՝ փոշի պարունակող ծրարներն ստացել են Նամյուր և Ժամբ քաղաքներում գտնվող մի քանի նախարարություններ: Մասնագետներն անհապաղ մեկուսացրել են համապատասխան շենքերը և սկսել են անցկացնել սիբիրյան խոցի հայտնաբերման ընթացակարգ: